Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է․ Փաշինյան

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, եւ այդ պարտավորությունը արձանագրված է ՄԱԿ-ի եւ Եվրոպական որոշ կառույցների՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդրման վերաբերյալ հարցին։

Փաշինյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի վճիռներ, որտեղ հստակ ձեւակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը․

«ՄԻԵԴ-ը դա արձանագրել է, որ լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել։ Դեռեւս 2015 թվականին միջազգային մեր գործընկերները մեզ ռեկոմենդացիա են արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մենք հիմա աշխատում ենք դրա ուղղությամբ։

Վարչապետն ասաց, որ պետական որոշ մարմիններ կան, որ իբր ինչ-որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակեն․

«Որո՞նք են այդ պետական կառույցները եւ այդ մարդիկ։ Նրանք, ովքեր հազարապետերի, հարյուրապետերի մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում եւ հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից։ Մենք ի՞նչ պետք է անենք։ Պետք է մեկ-երկու ասենք, եթե տեսնենք հետեւություններ չեն անում, պետք է ասենք ցտեսություն, գնացեք ձեր գործին։ Բայց իմ կարծիքն այն է, որ պետք է ներդնենք այդ մեխանիզմը։ Այսօր մեր հանրությունն այդ հարցով մեզնից դժգոհ է, որ մենք կոռուպցիայի, գողացածը վերադարձնելու գործում այդքան էլ մեծ ծավալներով չենք գործում եւ արդյունավետությամբ չենք գործում, որովհետեւ մենք սովորական ընթացակարգերով որ գնանք, կարող է տասնյակ տարիներ տեւի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ դա չի վերաբերվում միայն նախորդ իշխանությանը․

«Ես պետք է ապացուցեմ, որ այս գույքը, եթե ձեռք եմ բերել, օրինական է»։

Ինչ վերաբերում է հարցին, որ դա ներդրումների համար կարող է խոչընդոտ լինել՝ վարչապետը պատասխանեց․

«Այդ քննադատները ներդրումներով չեն մտահոգված, այդ քննադատները մտածում են՝ բա այս դաչաս ինչ է լինելու, բա այն Հյուսիսային պողոտայի երեք հարկը իրար վրա, որ ունեմ, ինչ է լինելու։ Ի՞նչ է լինելու։ Բռնագանձվելու է, ինչ է լինելու»։

Տպել
5382 դիտում

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից