«Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու շրջանակում բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի շարունակական բարելավման, բիզնես նախաձեռնությունների խթանման, օրենսդրական կարգավորումների պարզեցման և մի շարք այլ ուղղություններով, որոնք կդյուրացնեն բիզնես գործունեությունը Հայաստանում և կխթանեն ներդրումների ներգրավումը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության առաջնահերթ խնդիրներից է երկրում նախաձեռնողականության խթանումը, քանի որ խնդիրների լուծման կարելի է հասնել միայն աշխատանքի միջոցով:

Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ Սփյուռքում ոգևորությամբ և հպարտությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, և սփյուռքահայերի շրջանում մեծ ցանկություն ու հետաքրքրություն կա՝ հայրենիք այցելելու, կատարվող գործընթացներին տեղում ծանոթանալու, երկրի զարգացման ծրագրերում ներգրավվելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու առումով: Նա նշել է, որ իր փորձով կարող է ներկայացնել այն դրական փոփոխությունները, որոնց հետ անձամբ է առնչվել, այն է՝ նոր մշակույթի ներդրում բիզնես գործունեության մեջ, գործարարությամբ զբաղվելու համար առկա կարգավորումների էական դյուրացում և այլն: Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նշված բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն ներդրումների ներգրավման տեսանկյունից, և արդեն իսկ կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար:

Վարչապետը և Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը և մասնավորապես, անդրադարձել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագրին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հյուրանոցի կառուցումը՝ նշելով, որ դա իր հետևից շղթայական դրական էֆեկտներ կբերի ոչ միայն Արենիի, այլև շրջակա համայնքների համար՝ կբարելավի բիզնես միջավայրը Վայոց ձորում, կխթանի ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությունը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, ենթակառուցվածքների բարելավմանը: Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, և նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարուց: Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում և աջակցել կառավարությանը բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանում և Արցախում ներդրումներն ու ծրագրերն իրականացնում է «Tufenkian Foundation» հիմնադրամի միջոցով: Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, կրթական հնարավորությունների ստեղծմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սոցիալական արդարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հիմնադրամը լայնածավալ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր է իրականացրել և իրականացնում նաև Արցախում:

Տպել
5865 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա