«Ավան»-ի հոգեբուժարանում հիվանդին դուրս գրելը և անվճար դեղորայքի փաստաթուղթը 20000 դրամ են արժեցել. քրգործ է հարուցվել

2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնում տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի 17-ին իրենից պահանջել է 20.000 ՀՀ դրամ: Սակայն ինքն այդքան գումար չունենալու պատճառով բաժանմունքի վարիչին տվել է 10.000 ՀՀ դրամ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացին բացատրությամբ հայտնել է, որ 2019թ. հունվարին ինքնազգացողությունը վատանալու պատճառով կնոջը մի քանի անգամ տեղափոխել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, սակայն թերապևտիկ բաժանմունքի վարիչը հրաժարվել է կնոջը ստացիոնար բուժման ընդունելուց՝ պատճառաբանելով, որ կենտրոնում ազատ տեղեր չկան: Մինչդեռ ինքը պարզել է, որ նշված ժամանակահատվածում հիվանդանոցում ազատ տեղեր եղել են: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ենթադրաբար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով:

Տպել
1653 դիտում

Պլանային խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև

Ապրիլի 24-ին 6 ժամով փակ են լինելու որոշ փողոցներ

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Սևան քաղաքում բուք է, Բյուրականից Ամբերդ ճանապարհը՝ փակ

ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է. վիճակագրություն

Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի եւ թավջութակի չեմպիոնների հետ

Հայ գիտնականները լուծել են ոռոգման ջուրը նպատակին ծառայեցնելու հարցը, սակայն ֆինանսավորում չունեն. նամակ վարչապետին

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել 8 պայթյունները

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են. Երևանում էտվել է շուրջ 8000 ծառ

Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին