Դուռը կբացենք, բայց համայնքապետը ներս չպիտի մտնի, ինքը հրաժարական պիտի տա

Անի խոշորացված համայնքում համայնքապետարանի դուռը վաղվանից կբացվի: Բայց բոլորը չէ, որ կկարողանան ներս մտնել: Արդեն 15 օր համայնքապետարանը փակի տակ պահող համայնքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիները համայնքապետ Արտակ Գեւորգյանին ներս չեն թողնի:«Մենք 15 օր փակել ենք համայնքապետարանի շենքը, ու ոչ մի օր համայնքի ղեկավարը չեկավ մեր հետ հանդիպման, չեկավ որ խոսեր, հասկանայինք: Հիշեցնենք, որ էդ նույն շենքում պետական շատ կառույցներ կան, սոցծառայությունը, զբաղվածությունը, նոտարը, կադաստրը, ու դրանք արդեն 15 օր ոչ մի գործունեություն չծավալեցին: Ու ինքը չեկավ ցուցարարների հետ հանդիպման, որ հարցի լուծման ինչ-որ մի եզր գտներ: Միայն ասում է՝ իմ դիրքորոշումը մեկն է, ես չեմ տալու հրաժարական, ինձ հետ մի խոսեք հրաժարականից: Փոխանակ որ գար, քննարկեինք իրավիճակը»,- Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարալիկի բնակիչ Հայկ Անտոնյանը:Հանդիպման եկած մարալիկցիները նշեցին, որ դուռը բացում են հանուն ժողովրդի, քանի որ նրանք տարբեր ծառայություններից օգտվելու կարիք ունեն: Հայկ Անտոնյանը նաեւ մարզպետին տեղյակ պահեց, որ Արտակ Գեւորգյանը շարունակում է սպառնալ եւ ահաբեկել բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ միացել են բողոքի ակցիային: «Ճիշտ է, մենք պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին էլ ասեցինք էս մասին, ինքն էլ գրառում արեց, թե ոչ մեկն իրավունք չունի վախեցնելու, բայց արի ու տես Արտակ Գեւորգյանը շարունակում է իր գործը»:

Դավիթ Մելիքյանն էլ անհանգիստ էր քննչական մարմնի լռության պատճառով: Ասաց՝ ինքը ներկա է եղել, երբ համայնքապետարանից առգրավվել են փաստաթղթերը, գրեթե ամեն ինչ: Սակայն մինչ օրս որեւէ հստակ ասելիք այդ մարմինը չունի:

Նաեւ իրենց ստորագրահավաքին ընթացք չի տրվել: Ըստ մարալիկցիների, վարչապետը երբ հայտարարեց, որ 50+1 ստորագրության առկայության պարագայում կլինեն գործող համայնքապետին անվստահություն հայտնելու բոլոր հիմքերը, կյանքի չի կոչվում: Անի խոշորացված համայնքի համայնքապետի ընտրությանը մասնակցած 9063 ընտրողից 4346-ը համաձայն է, որ Արտակ Գեւորգյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից: Դա հաստատել են իրենց ստորագրություններով, ինչի պատճառով էլ, ըստ մարալիկցիների, շատերին համայնքապետը սպառնացել, վախեցրել էր:Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ մարզպետարանը պատրաստ է դառնալու այն կամուրջը, որը նպաստելու է փակուղի մտած խնդրի կարգավորմանը: Այդ գործում նաեւ պետք է Անի համայնքի ավագանու անդաներին ներգրավել:

Տպել
3040 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից