ԵՄ-«Թումո» համատեղ նախաձեռնություն. կառուցվելու է ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

«Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տրվել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» կրթագիտական նախագծի մեկնարկը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին,  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով նախաձեռնությունը՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սկսում է իրագործվել շատ կարևոր մի նախաձեռնություն, որը պետք է խթանի հետազոտության և նորարարությունների մուտքը բարձրագույն կրթության համակարգ․ «Ինժեներական և կիրառական գիտությունների այս նոր կենտրոնի հիմնումն այդ ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլ է, և մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որ ստեղծվող կենտրոնը ապրի և իր հետ նոր զարգացում բերի։ Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ պետությունը համաձայնություն է տվել, նաև միջոցներ հատկացրել՝ ստեղծել լաբորատորիա կամ որևէ կենտրոն, սակայն դրանք գեղեցիկ բացումներից հետո արդյունավետ չեն գործել։ Հաշվի առնելով, որ նոր կենտրոնը ստեղծվում է «Թումո»-ում, որը կրթության նորարարության ոլորտում արդյունավետ գործունեության մեծ փորձ ունի, լիահույս եմ, որ նոր նախագիծը ծառայելու է իր հիմնական նպատակին»,- նշել է նախարարը և ընդգծել, որ «Եվրոմիությունը հանուն նորարարության» ծրագրի շրջանակում կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին հատկացնում է դրամաշնորհ, որն ունի երկու կարևոր բաղադրիչ։ Դրանցից մեկը՝ «Թումո»-ում ինժեներական և կիրառական գիտությունների նոր կենտրոնի ստեղծումն է, մյուսը՝ հանրակրթության ոլորտում մաթեմատիկա և բնագիտական առարկաների՝ 1-12-րդ դասարանների կրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի մշակումը, դասագրքերի ստեղծումը, փորձարկումն ու մանկավարժների վերապատրաստումն է․ «Սա հանրակրթության ոլորտում տեղի ունեցող մեծ գործընթացի կարևոր փուլերից է, որն իրականացվելու է առաջիկա երկու-երեք տարիներին։ Զուգահեռաբար նախաձեռնել ենք նաև մնացած առարակների չափորոշիչների և կրթական ծրագերի մշակում, որն ավարտելուց հետո հանրակրթության ոլորտում ակնկալում ենք ունենալ նոր իրավիճակ»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը ԵՄ-ի և «Թումո»-ի հետ արդյունավետ է լինելու։

Նախագծի մեկնարկի կապակցությամբ ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը ներկայացրել է տեսաուղերձ, ողջույնի խոսք են ասել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։ 

«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է «ԵՄ - Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը, որին հետևել է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Այնուհետև ԿԳ նախարարի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել նոր կրթական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Նախատեսվում է Երևանում` «Թումո» կենտրոնին կից, կառուցել մոտ 15000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես, օրինակ, «Թումո» լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների սրահ և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: «Թումո» լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական հմտություններ:

Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը նորաստեղծ համալիրի մի մասն է լինելու:

Նշենք, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը՝ կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով հատկացնում է 23 մլն. եվրո դրամաշնորհ, որից 10,5 մլն.՝ STEM առարկաների չափորոշիչների մշակմանը, իսկ 12,5 մլն.՝ «Թումո» ստեղծարար կենտրոնին «ԵՄ - Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացման նպատակով: «Թումո»-ին կից ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի ծրագրային ընհանուր արժեքը 25 մլն եվրո է, որն իրականացվում է ԵՄ-ի և «Թումո» կենտրոնի համաֆինանսավորմամբ։

Տպել
2390 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ