Շուտով մենք բոլոր տեղերում կունենանք մեկական փոխմարզպետ. նախարար

Այս պահին արդեն ՀՀ 8 մարզերում կան մեկական փոխմարզպետներ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով մարզպետարաններում օպտիմալացման գործընթացին: Նա տեղեկացրեց, որ միայն 2 մարզում են շարունակում աշխատել 2-ական փոխմարզպետներ:

«Դա կարճ ժամանակի խնդիր է, շուտով մենք բոլոր տեղերում կունենանք մեկական փոխմարզպետ, դա՝ մինչեւ կառավարության որոշումը: Տարածքային կառավարման մասին օրենքն Ազգային ժողովում քննարկվելուց հետո է միայն հնարավոր կառավարության որոշումն ընդունել: Դա նախատեսվում է մոտավորապես մայիս-հունիսին: Բազմիցս հնչեցրել ենք, որ մարզպետարանների թիվը մեծ է, ուռճացված, գնալու ենք արդյունավետ կառավարման: Յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատակից մարզպետարանում պետք է աշխատանք կատարի, ըստ դրա՝ պետք է լինի նրա պաշտոնի գոյության իրավունքը»,- ասաց նախարարը:

Հարցին, թե արդյոք պահպանվելո՞ւ է մարզպետների ինստիտուտը, նա պատասխանեց.

«Մինչեւ չունենանք խոշորացված, կայացած համայնքներ, մարզպետի ինստիտուտի գոյությունը ճիշտ չենք համարում: Բայց եւ այնպես, մարզպետների գործառույթների փոխանցումը համայնքապետներին, պետք է շարունակվի: Մենք մի օր իմ տեսլականով պետք է ունենանք կառավարման երկաստիճան համակարգ»:

Տպել
469 դիտում

Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը մերժվեց

Գեղամ Գեւորգյանը նշանակվեց ՏՄՊՊՀ նախագահ

Զելենսկուց չպետք է սպասել կտրուկ շրջադարձեր. փորձագետ

Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ. նա կքննարկի հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ինտերնետային խաղերը սպանության պատճառ չեն հանդիսացել. Արցախի ոստիկանությունը պարզաբանում է

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

ԱՄՆ-ն ծրագրում է ամբողջությամբ արգելել Իրանից նավթի արտահանումը

Համերգի կազմակերպիչներն ասում են՝ Ուսպենսկայան հոսպիտալացվել է. նրա ներկայացուցիչը հերքում է

Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը կգտնվի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան

ԳԹԿ-ն ընտրել է մարզային այն դպրոցները, որտեղ անցկացվելու է 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը․ ցանկ

Խարխուլ պայմաններ. Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց

Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի. շուրջ 500 վիրավոր կա

Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է հավատացյալների գլխավոր տոնի ժամանակ Շրի-Լանկայի ահաբեկչությունը

Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա եւ արդեն տոմս է գնել

Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով

Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի մի մասում ձյուն է տեղում

Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. ճանապարհը միակողմանի փակվել է