Գնման գործընթացներում առկա բացերը խանգարում են մեր աշխատանքին. Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բարձրաձայնում է, թե որոշ կազմակերպություններ Վանաձորը դարձրել են փորձադաշտ՝ գնման գործընթացներում փորձ ձեռք բերելու նպատակով: Խնդիրը ավագանու նիստում Լոռու մարզպետին ներկայացրեց քաղաքապետը՝ մանրամասնելով.

«Ես կուզեի անդրադառնալ մեր աշխատանքների ավելի շատ կազմակերպման բացասական կողմերին, հիմնական խնդիրները, որոնք ծագել են մեր առջեւ, կապված են եղել գնումների գործընթացի հետ, 2017 թվականից ի վեր գնումների գործընթացում մենք ունենում ենք խնդիրներ»,-ասաց Ասլանյանն ու շարունակեց. «Էն կազմակերպությունները, որ հետաքրքրություն են ստեղծում եւ մասնակցում են Վանաձորում ու տարբեր համայնքներում հայտարարված մրցույթներին, ու հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ներքին շեմ գնումների գործընթացում նախատեսված չէ, կազմակերպություններ կան, որ իրոք փորձադաշտի են վերածում մեր նման համայնքները, այսինքն, ռիսկ չեն անում Երեւանում կամ ինչ-որ ավելի աչքի ընկնող համայնքների օբյեկտների մրցույթներին մասնակցել, բայց արդեն մենք քանիցս ականատես ենք լինում Վանաձոր քաղաքում եւ ասֆալտապատման եւ մնացած տարբեր գնման գործընթացներում բիզնես տեսակետից այնպիսի խայտառակ գործելաոճի, որ նույնիսկ տեսանելի աչքով խնդիրները արդեն իսկ տեսնում ենք չլուծված»:

Քաղաքապետը որպես օրինակ նշեց նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների հետ կապված մրցույթները, որի ժամանակ 160 մլն դրամ հայտարարված աշխատանքը կազմակերպությունը շահել էր 99 մլն դրամ գումարով, ինչն ըստ քաղաքապետի, արդեն իսկ կասկածելի գործընթացի սկիզբ էր. «Սկսեցինք հետեւողական լինել, բայց ցավոք սրտի, այստեղ խնդիրը նաեւ իրավական ոլորտին կարող է վերաբերվել, քանի որ եթե նպատակը քաղաքը ասֆալտապատելն է, ապա գերխնդիրը չպետք է լինի իրավական գործընթացների մեջ մտնելը, որովհետեւ նույնիսկ աղբահանության գծով մենք համարձակության չգնացինք, որ քաղաքը 45 օր թողնենք աղբի մեջ ու իրավական գործընթաց սկսենք: Ես խնդրում եմ պատկան մարմնիններին անպայման փոխանցեք մեր մտահոգությունները, տարիներ շարունակ մենք տեսնում ենք, թե որ կազմակերպություններն են բարեխղճորեն կատարում իրենց պարտավորությունները եւ որոնք են թերություններով հանձնում աշխատանքներն ու մեզ գցում իրավական գործընթացների մեջ»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ներկայացնելով իր մոտեցումն, ասաց. «Ճիշտ է, գնումների գործընթացում կան թերություններ եւ նվազագույն շեմ ֆիքսված չէ, սակայն պատճառն իմ կարծիքով միայն դա չէ, ընկերությունները անիրատեսական ցածր գներ են դնում, հին իներցիայով եկած սովորություններով՝ հույս ունենալով, որ այդ աշխատանքները կընդունվեն եւ իրենք կարող են գումար վաստակել, բայց նախորդ տարվա աշխատանքները ցույց տվեցին, որ հետեւողական ենք լինելու եւ յուրաքանչյուր ծախսված դրամ պետք է տեղին լինի»,-ասաց մարզպետը:

Ղուկասյանը հավելեց նաեւ, որ կապ չունի՝ պատվիրատուն քաղաքապետարանն է, թե մարզպետարանը, պետք է խիստ հսկողություն սահմանել ու բացառել հին ու վատ սովորույթները:

Տպել
487 դիտում

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Նախարարությունը մշակել է ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցող որոշման նախագիծ

Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը կասկածվում է կոռուպցիայի համար

Սեւանի զարգացման հետաքրքիր եւ լուրջ նախագծեր կան. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Eco fish fest-ին՝ ձկան փառատոնին

Իջեւանում նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Շուշիում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս (տեսանյութ)

Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց

Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա․ բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության