Հաագայի դատարանը Բոսնիայի սերբ առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ ազատազրկման

20/03/2019 schedule19:00

Հաագայի դատարանը Բոսնիայի սերբ առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է Дождь-ը, հղում կատարելով «ՌԻԱ նովոստի»-ին:

Նշենք, որ 1991 թ. Հարավսլավիայի փլուզումից հետո, Ռադովան Կարաջիչը նախագահել է Սերբական հանրապետությունը։ Նա մեղադրվում է այդ ընթացքում բոսնիացիների և կրոատների էթնիկ զտումներ իրականացնելու հրահանգ տալու համար։

Բոսնիական պատերազմից անմիջապես հետո, 1995 թ. նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՄԱԿ-ի կողմից ստեղծված միջազգային դատարանի (առավելապես հայտնի որպես Հաագայի դատարան) Հարավսլավական տրիբունալի առջև՝ Բոսնիա և Հերցեգովինայի իսլամադավան բնակիչության նկատմամբ ռազմական հանցագործություն և ցեղասպանություն մեղադրանքներով։ Թեպետ տրիբունալը նրան ձերբակալելու որոշում էր կայացրել, Ռադովան Կարաջիչը երկար ժամանակ մնացել է ազատության մեջ։ Սերբական բնակչության մեջ նա դեռևս որոշակի ժողովրդականություն էր վայելում, չնայած, կամ գուցե շնորհիվ, պատերազմում նրա դերակատարության։ Սերբ ժողովրդի մեծ մասը մինչև այժմ չի ընդունում այն հանցագործությունները և ցեղասպանությունը, որ կատարվել են Բոսնիա և Հերցեգովինայում։

Նշենք, որ 2008 թ. հուլիսի 21-ին Ռադովան Կարաջիչը ձերբակալվել է և հանձնվել Բելգրադի ռազմահանցանքների տրիբունալի հետաքննական դատարանին։ Ձերբակալության պահին նա որպես այլընտրանքային բուժակ աշխատում էր մի մասնավոր կլինիկայում։ Նա երկար ժամանակ ծպտված ապրում էր Դրագան Դաբիչ կեղծանվան տակ։

Տպել
388 դիտում

ՌՌ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները. Բուրջանաձե

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին. հայտարարություն

Դանակահարություն Արաբկիր վարչական շրջանում. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն

Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց գործը քննել դռնփակ. դատարանը մերժեց

Լոռու մարզում կինը ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան. ՔԿ

Սյունիքի մարզի Գորայքում արտահերթ ընտրություններ տեղի կունենան. փակել են միջպետական ճանապարհը, լարված իրավիճակ է

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. պաշտպանը խնդրեց, որպեսզի բժիշկը նրան թթվածին տրամադրի

ՄԱԿ-ը հարցեր է հղել Թուրքիային 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին

Մանվել Գրիգորյանը քիչ առաջ անվասայլակով բերվեց դատարան

Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը

Հանուն ձեր մայրերի և քույրերի, եղե՛ք միմյանց նկատմամբ խնամքով, պատասխանատու և զգոն. Աննա Հակոբյանը՝ զինծառայողներին

Ավարտվեց Կոպա Ամերիկա 2019-ի խմբային փուլը

Իտալիան կընդունի 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերը. ՄՕԿ-ը 925 մլն դոլար կտրամադրի

ՀՀ-ն Վրաստան-Ռուսաստան լարվածությունը հանելու համար պատրաստ է երկկողմ օդային ուղեւորափոխադրում իրականացնել. Ճաղարյան

Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ. ՊԵԿ

Էլմար Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԱԳՆ-ի արձագանքը

Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, դեմ հանդես եկող երկրները չեն պատրաստվում հանձնվել․ Ն. Զոհրաբյան