Գրավատների ու փոխանակման կետերի տուրքի բարձրացումը մի շարք բացասական հետեւանքների կհանգեցնի. պատգամավոր

20/03/2019 schedule19:35

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման արդյունքում արձանագրում եմ հետևյալը.
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը սահմանվում է 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ, կհանգեցնի մի շարք բացասական հետևանքների:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը՝ մասնավորեցնելով, թե ինչ հետեւանքների մասին է խոսքը:

Այսպես՝ 

✔️Կհանգեցնի գրավատների և փոխանակման կետերի խոշորացմանը և մի շարք փոքր և միջին բիզնես համարվող գրավատների և փոխանակման կետերի փակմանը, ինչը հակասում է կառավարության ծրագրի հիմքում դրված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսության ներառականության եզրույթին:
✔️ Այդ շուկաներում մասնակիցների թվի նվազեցումը կհանգեցնի փոխառության շուկայում վարկային տոկոսի առանց այն էլ բարձր տոկոսի ամրացմանն ու ավելի բարձրացմանը:
✔️ ՀՀ տարածքային անհամաչափ զարգացմանը, քանզի առաջին հերթին կփակվեն մարզերում և այլ համայնքներում գործող գրավատները և փոխանակման կետերը, և կհանգեցնի այդ բիզնեսների գերկենտրոնացմանը Երևան քաղաքում:
✔️ Կունենանք աշխատատեղերի կրճատում՝ իր սոցիալական հետևանքներով հանդերձ:
✔️ Տուրքի բարձրացումը կհանգեցնի ստվերային վաշխառուական հարաբերությունների ընդլայնմանը և խորհացմանը՝ իր բացասական բոլոր հետևանքներով:
✔️Կհանգեցնի բյուջե հարկային մուտքերի նվազմանը:
Կարծում եմ, որ այս պարագայում կարևոր է նաև հանդիպում-քննարկում կազմակերպել Կենտրոնական Բանկի ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց կողմից բերված փաստարկները և հիմնավորումները տվյալ հարցի վերաբերյալ:

Տպել
529 դիտում

Պլանային խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև

Ապրիլի 24-ին 6 ժամով փակ են լինելու որոշ փողոցներ

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Սևան քաղաքում բուք է, Բյուրականից Ամբերդ ճանապարհը՝ փակ

ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է. վիճակագրություն

Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի եւ թավջութակի չեմպիոնների հետ

Հայ գիտնականները լուծել են ոռոգման ջուրը նպատակին ծառայեցնելու հարցը, սակայն ֆինանսավորում չունեն. նամակ վարչապետին

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել 8 պայթյունները

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են. Երևանում էտվել է շուրջ 8000 ծառ

Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին