ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

20/03/2019 schedule20:42

Մարտի 19-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) քարտուղարության հրավերով ԵԽ կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի (CDPPE) նիստին մտքերի փոխանակում կայացավ Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ԵԽ նախարարների կոմիտեի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով աշխատանքային խմբի (GR-C) նախագահ Պարույր Հովհաննիսյանի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց կրթության դերն անդամ պետություններում Եվրոպայի խորհրդի հիմնասյուների` մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Նշեց, որ քաղաքական և իրավական կառույցները և ինստիտուտները պետք է կառուցվեն այնպիսի մոտեցումների և վարքագծի վրա, որոնք շեշտը կդնեն երկխոսության, համագործակցության և հիմնահարցերի խաղաղ հանգուցալուծման վրա։ Հատուկ ընդգծեց կրթության կանխարգելիչ բաղադրիչը` շեշտելով. «Կրթությունը երկարաժամկետ ներդրում է` բռնի ծայրահեղականության, արմատականացման, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

Մի շարք պետությունների ներկայացուցիչներ երախտագիտություն հայտնեցին դեսպան Հովհաննիսյանին՝ դրական ուղերձի համար, և փոխանցեցին ԵԽ բյուջեի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում ԵԽ աշխատակազմի, տարբեր կառուցվածքային, այդ թվում՝ կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների կրճատման հեռանկարի հետ կապված իրենց մտահոգությունը։ Տարակուսանք արտահայտվեց միջազգային միջկառավարական կազմակերպությունում միջկառավարական կոմիտեների վերացման վտանգի առնչությամբ։

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ կրթությունը ոչ թե ժողովրդավարության ածանցյալ է, այլ՝ նախապայման՝ ձևավորելու այն հասարակությունը, որին ձգտում ենք բոլորս։ Վերջինս վստահեցրեց, որ Նախարարների կոմիտեում ԵԽ բյուջեի քննարկումների ժամանակ հանդես կգա ԵԽ կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների և դրանցում իրականացվող ծրագրերի պաշտպանության դիրքերից, ինչպես նաև կոչ արեց CDPPE անդամներին զուգահեռ աշխատանք տանել մայրաքաղաքներում։

Ելույթով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը։

Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեն (CDPPE) դիտարկում է կրթության ոլորտում ԵԽ ծրագրերը և կրթությանն առնչվող հարցերով խորհրդատվություն է տրամադրում Նախարարների կոմիտեին: CDPPE-ում ներկայացված են Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից հիսուն պետությունների կառավարությունները` կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով: Հայաստանից կոմիտեի անդամ է հանդիսանում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Տպել
1240 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը