Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

20/03/2019 schedule22:11

Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները:

Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ օրը հանդիպել է փոխտնօրենին և առաջարկել է, որ հրաժարվի փոխտնօրենի պաշտոնից, սակայն շարունակի աշխատել որպես ուսուցիչ: Տնօրենի խոսքով՝ փոխտնօրենը համաձայնել է աշխատել որպես ուսուցիչ, սակայն հաջորդ օրը դպրոցի գործավարը հրաժարվել է կազմել փոխտնօրենի աշխատանքից ազատման և այլ աշխատանքի տեղափոխման հրամանի նախագիծը, իսկ ուսուցիչները սկսել են բողոքել տնօրենի որոշման դեմ և հրաժարվել են աշխատել իր հետ:

Դպրոցի ուսուցիչները նշել են, որ փոխտնօրենը եղել է ճնշված վիճակում, և այդ պատճառով է համաձայնվել տեղափոխվել այլ աշխատանքի, իսկ իրենք հորդորել են փոխտնօրենին մնալ նույն աշխատանքում։ Ըստ ուսուցիչների՝ երեխաները նույնպես պահանջում են, որ նոր տնօրենը հրաժարվի իր պաշտոնից, իսկ շատ ծնողներ պատրաստ են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց, եթե խնդիրը լուծում չստանա:

Մարդու իրավունքների պաշտպանի համար դպրոցում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դրա հետևանքով խաթարվում է երեխաների՝ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն այն համոզված դիրքորոշման է, որ պետությունը կոնկրետ իրավիճակում պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել երեխաների սահմանադրական իրավունքի իրացումը երաշխավորելու համար, քանի որ դա է պահանջում երեխայի լավագույն շահը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ինչպես նաև Ոստիկանություն՝ յուրաքանչյուրին իր իրավասությանն առնչվող հարցերով:

Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի ուշադրության ներքո պահել Ավշարի դպրոցի հետ կապված իրադարձությունները՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ և իր իրավասության սահմաններում աջակցելով իրավիճակի հանգուցալուծմանը:

Հիշեցնենք՝ արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Ուսուցիչները, աշակերտների ծնողները պահանջում են տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով  կադրային խտրականության և անհարգալից վերաբերմունքի համար։

Տպել
410 դիտում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

Ձյուն է տեղացել նաեւ Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում․ Գագիկ Սուրենյան

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին