ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի. Մհեր Գրիգորյան

21/03/2019 schedule08:10

Կառավարությունում այսօր՝ մարտի 20-ին, կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Նիստի մասնակիցները քննարկել են հայկական կողմի մշակված ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ ԵՄ կողմի մեկնաբանություններն ու ճանապարհային քարտեզում դրանցից բխող կատարվելիք փոփոխությունները:

Օրակարգում էին մասնավորապես համաձայնագրի ճանապարհային քարտեզի նախագծում ներառված քաղաքական երկխոսության, արդարադատության, միգրացիայի, էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և կլիմայի, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ԵՄ կողմի առաջարկությունները և դիտարկումները:

Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը նիստի մասնակիցներին ներկայացրել է ԵՄ նկատառումներն ըստ ոլորտների, ինչից հետո գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով: Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնց հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև նիստին ներկա Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի մի շարք անդամները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով նիստը, նշել է, որ hաշվի առնելով եվրոպական կողմի առաջարկությունները և դրանց վերաբերյալ միջգերատեսչական նիստի քննարկման արդյունքները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի և դրա վերջնական տարբերակը կտրամադրվի եվրոպական կողմին:

Տպել
861 դիտում

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր. այցը՝ լուսանկարներով

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ

Բանակը ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների պայքարով. Գարեգին Բ-ի ուղերձը

Ձեր շնորհիվ են մեր երկրի լուսաբացները խաղաղ, իսկ երեկոները՝ հանգիստ. Աննա Հակոբյանի շնորհավորանքը

Սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ ճգնաժամի լուծման մի ճանապարհը լինել․ Արմեն Գրիգորյան

Հայկական բանակը դարձավ 28 տարեկան. ԶՈՒ զինատեսակների փորձարկումները՝ 1 տեսանյութում

Հեռուստադիտողը կիմանա՝ ում ալիքն է նայում. Արդարադատության փոխնախարարը մանրամասնում է, թե ինչ մեխանիզմ է ներդրվում

ՍՈՒ-30-նների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան․ Տոնոյան

Վարչապետը, նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

Հայկական բանակը ծնունդ առավ մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում. Ա. Սարգսյանի ուղերձը

Երեւանում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան

Քո մանկության երազանքն էր «դառնալ Սերժ», ու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես. Սիմոնյանը՝ Վանեցյանին

Հիվանդ են մարդիկ, որոնք տարածում են նման լուրեր. բժիշկը հերքել է Փաշինյանի՝ նեւրոզ ունենալու մասին լուրերը

Ճամբարակի սրահից թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածների թիվն աճել է. 13 մարդ է տուժել

2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ դրամ՝ 28 տոկոսով ավելի. ՀՀ վարչապետը՝ Բանակի օրվան ընդառաջ

Հայաստանում այսօր տոնում են Հայոց բանակի օրը

Երևանում և 5 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար