Այն, որ որեւէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ այդ նախագիծը պետք է մերժվի․ վարչապետ

Կառավարության անդամներն այսօր՝ մարտի 21-ին, երկար քննարկումից հետո հավանության արժանացրին եւ կողմ քվեարկեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծին։ Նախագիծը ներկայացնում էր Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիզենցիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլն Փաշինյանն արձագանքեց, որ, ըստ էության, նախագծի հեղինակների մտահոգությունն այն է, որ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, որոնց հետեւանքով առաջանում են խնդիրներ․

«Մարդիկ, ժարգոնով ասած, տոկոսի տակ են ընկնում»,- մասնավորապես նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ ՀՀ օրենսդրությամբ կա հնարավորություն՝ առանց լիցենզավորման նման օրինական ծառայություն մատուցվի։

«Կենտրոնական բանկի հետ մենք շատ կարեւորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է անենք պետական ծրագրեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»,- ասաց վարչապետը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշեց, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, այս պահին աշխատում են կրթության եւ գիտության նախարարության հետ․

«Դպրոցների բավական մեծ թվով ուսուցիչներ վերապատրաստում են, նրանց ամբողջական քանակը մոտ 12 հազար է»,- նշեց ԿԲ նախագահը։ Նա առաջարկեց, որ շատ խիստ պատժվեն առանց լիցենզավորման գործունեություն ծավալնողները, որովհետեւ, ինչպես նշեց Ջավադյանը, 50 հազար դրամը շատ ավելի քիչ գումար է․

«Կան արդեն հարուցված քրեական գործեր՝ ոչ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար։ Չեմ կարծում, թե 50 հազարը բավարար կանխարգելիչ միջոց է»,- ասաց ԿԲ նախագահը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ հարցնելով, որ եթե մենք բուն գործունեության հետ խնդիր չունենք, գովազդի վերաբերյալ ինչո՞ւ ենք խնդիր առաջացնում․

«Գուցե գործունեությունը արգելենք ու դրա համար սահմանենք վարչական պատասխանատվություն։ Սա եղավ էն կուրսայինների պատմությունը՝ բուն ֆունկցիայի հետ պրոբլեմ չունենք, բայց գովազդը արգելում ենք»,- նկատեց Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահին հարցրեց՝ ի վերջո, նախագծին կո՞ղմ են, թե՞ դեմ, քանի որ գրավոր տեքստում գրված է, որ բացասական եզրակացություն պետք է տալ, բայց իր բանավոր խոսքում ԿԲ նախագան ասաց, որ շատ էլ լավ նախագիծ է․

«Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է։ Հիմա կողմ ե՞ք, թե՞ դեմ»,-հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան՝ ԿԲ նախագան ասաց, որ կողմ է։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ այն, որ որեւէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի․

«Հարգելի գործընկերներ, այն, որ որեւէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ այդ նախագիծը պետք է մերժվի։ Այս պահից պետք է արձանագրվի նման գործելակերպի ավարտը։ Առաջարկում եմ նախագծի վերաբերյալ մեր դրական վերաբերմունքն արտահայտենք»,-ասաց Փաշինյանը։

Տպել
2588 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին