ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով գաղտնալսումները կհետազոտվեն դռնփակ

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործի մի մասը կքննվի դռնփակ:

Դատարանը դռնփակ կարգով կհետազոտի մասնավորապես սույն գործով ձեռք բերված գաղտանլսումները, ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումները:

Մինչ նման որոշում կայացնելը դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ տուժող Վյաչեսլավ Հարությունովի պաշտպան Վահագն Բաբայանը: Նա միջնորդությունում նշեց, որ այս քրեական գործում առկա են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեսաձայնագրություններ, Վյաչեսլավ Հարությունովի եւ նրա կնոջ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, որի ընթացքում ըստ պաշտպանի՝ մարդիկ գտնվել են տանը եւ Հարությունովը գործի հետ կապ չունեցող խոսակցություններ է ունեցել կնոջ, որդու հետ, որոնց ընթացքում հնչել են ոչ բարեհունչ արտահայտություններ, հայհոյանքներ: Բացի դրանից պաշտպանը միջնորդեց նաեւ տուժողի հարցաքննությունը, քանի որ ըստ պաշտպանի՝ երբ գա Հարությունովին հարցաքննելու ժամանակը, այս օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներից հարցեր են տրվելու նրան եւ ըստ պաշտանի՝ որպեսզի Հարությունովը կաշկանդված չլինի հարցերին պատասխանելիս, պետք է նրա ցուցմունքը եւս քննվի դռնփակ կարգով:

Միջնորդության դեմ, սակայն, մեղադրող դատախազ Վարգես Սարգսյանը առարկեց՝ նշելով, որ տուժողի եւ տուժողի ներկայացուցչի այսօրվա վարքագիծը հակասում է նախկինում դրսեւորած վարքագծին: Մասնավորապես ըստ մեղադրողի՝ այն ժամանակ, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, դրան զուգահեռ Վյաչեսլավ Հարությունյանը հեռուստատեսությամբ հարցազրույնցեր էր տալիս, բոցաշունչ ելույթներ էր ունենում. դատախազը նշեց, որ ամբողջ մամուլը ողողված է նրա հարցազրույցներով: Ինչ վերաբերում է գաղտնալսումներին, ապա դրանցում, ըստ մեղադրողի, անձնական կյանքին առնչվող տեղեկություններ չկան, դրանք բացառապես վերաբերում են գործին:

Դատարանը, սակայն, մասնակի բավարարեց ներկայացուցչի միջնորդությունը գաղտնալսումների մասով, իսկ տուժողի հարցաքննությանը կանդրադառնա հետագայում:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Տպել
1939 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)