ԱՄՆ-ն Իրանին հակազդելու ուղիներ է փնտրում․ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք

21/03/2019 schedule17:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք՝ Քուվեյթում, Իսրայելում և Լիբանանում տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու նպատակով:

Բանակցությունների առանցքային թեման, ըստ Վաշինգտոնի՝ իրանական ագրեսիային հակազդելու ուղիներ փնտրելն է: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ԱՄՆ պետքարտուղարը Քուվեյթում մտադիր է քննարկել տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև՝ էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Քուվեյթից հետո Պոմպեոն կմեկնի Իսրայել, որտեղ կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում դեմ Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի, խաբեբայության և վստահության չարաշահման գործով մեղադրաքներ է ներկայացրել:

Պոմպեոն հայտարարել է՝ Բեյրութի այցի ընթացքում Լիբանանի կառավարության հետ կքննարկեն ԱՄՆ-ի աջակցությունը Լիբանանին՝ Իրանի և «Հեզբոլահ»-ի սպառնալիքներին դիմակայելու հարցում:

Ավելի վաղ, Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մարտի 18-ին հանդիպել է Իրանի, Իրաքի և Սիրիայի զինված ուժերի ղեկավարների հետ։ Այդ հանդիպումից հետո Իրանի և Սիրիայի զինված ուժերի ղեկավարները պահանջել են, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերը Սիրիայից, իսկ Իրաքի ներկայացուցիչը որպես քաղաքական խաղաքարտ հայտարարել է դաշնակիցներին Իրաք-Սիրիա սահմանի վերաբացման մասին:

Երկու երկրների միջև երկար տարիներ փակ սահմանի երկարությունը 600 կմ է:

Տպել
360 դիտում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան փակ է ու կրկին մարդաշատ. ընթանում է 6-րդ բողոքի ցույցը (տեսանյութ)

ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Քոչարյանի պատկերացրած Հայաստանը՝ «կոնսենսուս մինուս ժողովուրդ». հիրավի «դուխով» մարդու պահվածք

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին