ԿԳ փոխնախարար Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է  Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE)  բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան:

Այս մասին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը: 

Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը  ձևավորող մարմին է: ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը` իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում: ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին:

Տպել
1895 դիտում

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան