Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը

22/03/2019 schedule16:22

Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն. դրամը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ այս տարվա ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաև 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը: Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008 թվականից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը:

Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև լիարժեք  հաշվետվության և բացառիկ թափանցիկության սկզբունքով:

Տպել
618 դիտում

Ֆրագմենտացիայի ու կանաչների հաղթանակը. Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները

Խաբում է և չի վճարում աշխատավարձը. բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում.

Սևանի թերակղզուն հարակից տարածքում այրվել է վագոն-տնակ. ԱԻՆ

Մխիթարյանին ասել են, որ Բաքվում չցուցադրի ՀՀ դրոշը. Մելիքբեկյանի հարցազրույցը CNN-ին

Քննարկվել են փոխգործակցության մի շարք հարցեր. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ

Շիրակի մարզի 3 գյուղերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգ ամպեր

Հետեւանքներ. գրական-գեղարվեստական քաղաքականություն

Խտրական մոտեցում. երբ մաքսայինը ծառայում է մաքսանենգներին

Արդեն երրորդ անգամ. ոչ մի խելացի երեխա դուրս չի մնա՞

Պերուում 8 ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կա զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ

Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառին ու տապալել այն. 2 հոգի հիվանդանոցում են

Խնձորեսկ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

«Եղեգնուտի անտառտնտեսություն»-ում բենզասղոցով հատված 17 հատ ծառ է հայտնաբերվել

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

Արտակարգ իրավիճակ Արմավիրում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել

Մեղվապահությունից այգեգործություն. աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Գեղարքունիքի Դպրաբակ գյուղում

Երևանում և ևս 8 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է