3 մարզական միություններում 3-րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստանում

«Սեւան», «Հայաստան», «Դինամո» մարզական հասարակական կազմակերպություններում 3-րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստանում: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: Նշեցին, որ 2019 թվականի սկզբից ֆինանսավորումը, որը տրվում է աշխատավարձերի, պահպանման, ջեռուցման եւ այլ ծախսերի համար, չի եղել:

Նախարարությունից բացատրեցին, որ այս 3 միություններին դրամաշնորհները մինչեւ այս տարի տրամադրվել են նվիրաբերության կարգով: Այս տարի որոշված է եղել, որ պետք է մրցութային կարգով լինի, նրանք մասնակցեն նախօրոք հայտարարված մրցույթին եւ ֆինանսավորվեն: Բայց փորձը ցույց է տվել, որ կազմակերպչական խնդիրներ կան, եւ նման գործունեություն իրականացնող ՀԿ-ների համար մրցութ հայտարարել ու հետո ֆինանսավորել ձեռնտու չէ: Որոշվել է, որ պետք է վերադառնալ հին կարգին, այսինքն՝ նվիրաբերության միջոցով ֆինանսավորմանը:

Նախարարությունից ընդգծեցին, որ այդ ամենը հիմնավորումներով ներկայացրել են կառավարությանը: Կառավարության որոշման նախագիծ է մշակվել: Նախագիծը 1 ամիս չի լինի, սակայն որոշակի ժամանակ է՝ կառավարությունում է: Սպորտի նախարարությունից ասացին, որ, երբ կառավարությունը հաստատի նվիրաբերության կարգին վերադառնալու վերաբերյալ որոշումը, աշխատավարձերը կստանան:

ՀՀ Ֆինանսների նախարարությունից ասացին, որ խնդրի մեջ իրենց մեղավորությունը չկա: ՀԺ-ին հայտնեցին, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ֆինանսավորման հայտ չեն ստացել:

«Հայտնում ենք, որ ՀՀ Ֆինանսների նախարությունն այդ մասով ֆինանսավորման հայտ չի ստացել: Ավելին, պետական կառավարման մարմինների կողմից ստանձնված պարտավորություններով ներկայացված բյուջետային ֆինանսավորման բոլոր հայտերը բավարարվում են լիարժեք եւ ամբողջությամբ»,- նշեցին ֆինաննսների նախարարության մամուլի ծառայության բաժնից:

Երեկ՝ մարտի 21-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր «Արմաթ» լաբորատորիաների վերաբերյալ նմանատիպ խնդրի մասին: Այս դեպքում աշխատակիցները նույնպես 3 ամիս աշխատավարձ չէին ստացել: Վարչապետն այդ տեղեկությունը պարզել էր բաց նամակ ստանալուց հետո: Նրան դա զայրացրել էր, ու երեկվա նիստում այդ հարցի շուրջ թեժ քննարկում եղավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջեւ: Պարզվեց, որ այս դեպքում էլ պատճառը նույնն էր, ինչ սպորտի նախարարության պարագայում. ֆինանսավորման կարգը դարձել էր մրցութային, ինչն էլ խնդիրներ էր առաջացրել: Քննարկման վերջում Փաշինյանն ընդգծեց. «Ուրիշ որեւէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես»:

Տպել
3726 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ