Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

23/03/2019 schedule17:07

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ըստ պաշտպանի` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր  ոք, ով  զրկված է ազատությունից իրավունք ունի վիճարկել  իրեն կալանավորելու որոշումը եւ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական:

Ալումյանի խոսքով`կան նաեւ մի քանի վճիռներ, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ կոնվենցիոն նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել բողոքը:

«Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռեւս դեկտեմբերի 25-ին եւ մինչեւ հիմա այդ դատարանը  ոչ միայն բողոքը չի քննել ,այլ նաեւ վարույթ չի ընդունել, իսկ  դատարանը պետք է անհապաղ քննի  բողոքը: Մենք երկար սպասեցինք եւ մի քանի անգամ հրապարակայնացրեցինք այս խնդիրը, հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հետեւություն կանի, բայց այդ կառույցը ոնց կար այդպես էլ մնաց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանի ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը դա Եվրոպական դատարանն է»,- ընդգծեց Ալումյանը:

Նա նշեց, որ Հայաստանի օրենքները ստորադաս են Եվրոպական կոնվենցիայի համեմատ եւ, եթե Հայաստանի օրենքը նախատեսում է, որ 3 ամսվա ընթացքում պետք է Վճռաբեկ դատարանը որոշի վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը, ապա Եվրոպայի կոնվենցիան ասում է, որ կալանավորման հետ կապված հարցը պետք է քննվի անհապաղ: «Ուրեմն մեր օրենսդրությունը արդեն նշանակություն չունի: Եթե Վճռաբեկ դատարանը սպասում է, որ 3 ամիսը լրանա եւ վերջին օրը կայացնի որոշում, ամենայն հավանականությամբ, դա կհամարվի Եվրոպական կոնվենցիայի  5 հոդվածի 4-րդ կետի խախտում: Եվրոպական դատարանի այն գործում, որը վկայակոչվել է գանգատում, ընդամենը 20 օրվա մեջ էր նիստը նշանակվել: Եվրոպական դատարանը համարեց, որ անհապաղ քննելու սկզբունքը խախտված է»,- եզրափակեց Ալումյանը:

Տպել
1180 դիտում

Պլանային խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև

Ապրիլի 24-ին 6 ժամով փակ են լինելու որոշ փողոցներ

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Սևան քաղաքում բուք է, Բյուրականից Ամբերդ ճանապարհը՝ փակ

ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է. վիճակագրություն

Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի եւ թավջութակի չեմպիոնների հետ

Հայ գիտնականները լուծել են ոռոգման ջուրը նպատակին ծառայեցնելու հարցը, սակայն ֆինանսավորում չունեն. նամակ վարչապետին

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել 8 պայթյունները

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են. Երևանում էտվել է շուրջ 8000 ծառ

Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին