Գյումրիում կատարված ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվել

«Մարտի 23-ին Գյումրիում կատարված ինքնասպանության փաստով ՇՄ դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով, կատարվում են ակտիվ քննչական գործողություններ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ըստ դատախազի, հետաքննական մարմնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները, ինչպես անեւ տվյալ անձի կողմից ինքնասպանություն կատարելու դրդապատճառները եւ այլ անհրաժեշտ հանգամանքներ պարզելու համար:

Նշենք, որ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել էր կախված վիճակում՝ մարտի 23-ին, ժամը 18:00-ի հատվածում: Դեպքը տեղի էր ունեցել երիտասարդի պապիկին եւ տատիկին պատկանող Աճեմյան փողոցում (Սլաբոտկա թաղամաս) գտնվող տներից մեկում, որտեղ որեւէ մեկն այս պահին չի բնակվում, քանի որ տան տերերը մահացած են: Տղան մոր եւ քրոջ հետ բնակվում էր Շիրակացի փողոցում:

Արդո՞ք հստակեցվել է, որ տղան ընդգրկված էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինաշխատանքներում, եւ այդ ուղղությամբ եւս հետաքննական աշխատանքներ իրականացվելու են՝ ՀԺ-ի հարցին, ՇՄ դատախազ Կարեն Գաբրիեկլյանը պատասխանեց. «Այս պահին այլ տվյալներ չեմ կարող ասել, բացի այն ամենից, որը հրապարակման ենթակա է»:

Տպել
1160 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել