Մարդկանց երազանքները կարող են մեկ օրում կատարվել. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ: Նկարահանման հրապարակից ջերմ զրույցն այնուհետև տեղափոխվել էր մոտակա սրճարան:

Ինչպես պարզվել էր, Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ջերմ երկրպագու է: Իմանալով Մխիթարյանի հետ հանդիպելու՝ փոքրիկ Մանվելի վաղեմի ցանկության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել էր նրան այդպիսի հնարավորություն ընձեռել:

Եւ ահա Հանրապետության նախագահի նստավայրում այսօր այդ հանդիպումը կայացել է: «Երբ ես Մանվելին հարցրեցի, թե որն է նրա երազանքը, ասաց՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ՝Հենրիխ Մխիթարյանի նման»,- Մանվելին ու Հենրիխին այսպես է ծանոթացրել նախագահ Սարգսյանը:

Ոչ պաշտոնական մթնոլորտում նախագահ Սարգսյանը, Հենրիխ Մխիթարյանը և գյումրեցի փոքրիկ ֆուտբոլասերը զրուցել են ֆուտբոլի ու Մանվելի մանկական հետաքրքրությունների ու նախասիրությունների, երազանքների մասին: «Տեսնո՞ւմ ես՝ ինչ պարզ են մարդկանց երազանքները, կարող են մեկ օրում կատարվել» ,- Մանվելին ասել է նախագահ Սարգսյանը:

Հենրիխ Մխիթարյանն իր մակագրությամբ ֆուտբոլի գնդակ է նվիրել գյումրեցի երկրպագուին: Իսկ Հանրապետության նախագահի և անվանի ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարն ամբողջացրել է գյումրեցի Մանվելի՝ տպավորություններով հարուստ օրը:

Այնուհետև Հանրապետության նախագահն ու Հայաստանի հավաքականի ավագը խոսել են ֆուտբոլի զարգացման ընդհանուր միտումներից, հավաքականի խաղից ու նրա առջև դրված խնդիրներից, Անգլիայի առաջնությունից ու Լոնդոնի «Արսենալ»-ից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքը ֆուտբոլի երկրպագու է դեռ մանկության տարիներից: Նա պատմել է ֆուտբոլի ու Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստների հետ կապված իր հիշողություններից: 

«Երկար տարիների իմ ֆուտբոլային սերը մեծ առկայծումներ, ուրախության օրեր է ունեցել: Այդ օրերը 1973-1975 թվականներն էին,-ասել է նախագահը: - Հիմա շատերը երկրպագում են «Արսենալ»-ին, բայց դրա պատճառը դու ես»: Նա շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլին և ազգային հավաքականին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել: Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ անելու է թե՛ հավաքականի կազմում, թե՛ անգլիական Պրեմիեր լիգայում բարձր մակարդակով հանդես գալու համար:

Հենրիխ Մխիթարյանը նախագահ Սարգսյանին իր մակագրությամբ մարզաշապիկ է նվիրել:

Տպել
485 դիտում

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 6 տոննա կուտակած անասնակեր

Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Մարդիկ ճանաչել են հերոսի, իսկ հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի ու Արցախի միջեւ․ Փամբուխչյան

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

Վարչապետի առաջացրած զբոսաշրջային բումին Գյումրին պատրաստ չէր

Այս տարի արդեն 4-րդ անգամ քննչական մարմինները «Ժողովուրդ» օրաթերթից աղբյուրի բացահայտում են պահանջում. հայտարարություն

Այգեվան գյուղում մոտ 1400 հակ անասնակեր է այրվել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Երեւանի 77-ամյա բնակիչը որոնվում է՝ որպես անհետ կորած

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Երևանում և ևս 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանի Հանրապետության հրապարակում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին