Տարածքը պատշաճ մակարդակով մաքրված չէր. Համազգայինի տնօրենը՝ վարչապետի զայրույթի եւ թատրոնի նոր շենքի մասին

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր շենք կարող է տեղափոխվել առնվազն 2 տարուց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: «Կառուցապատող ընկերությունն ասում է, որ 4-ից 5 ամսում կունենանք կանգուն շենք, բայց ներքին հարդարումներն ու մնացած աշխատանքերն ավելի ժամանակատար կլինեն: Կարծում եմ՝ մոտ 2 տարուց նոր կարող ենք տեղափոխվել»,-ասաց Նավասարդյանը:

Սոս Սարգսյանի համազգային թատրոնին պետությունն անժամկետ տարածք է տրամադրել Երեւանի «Անրի Վերնոյ» փողոցում: Շինությունը կառուցվում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարեւանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում: Հայտնի է, որ Համազգային թատրոնը մինչեւ օրս սեփական շենք չի ունեցել, այս պահին այն գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում:

Համազգային թատրոնի համար նոր շենքը կառուցվում է մասնավոր հովանավորի միջոցով՝ գործարար Վահե Հարությունյանի տնօրինությամբ, ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը: Երրորդ հանրապետությունում սա առաջին թատրոնի շենքն է, որը հիմքից է կառուցվում:

Շենքի հիմնարկեքի արարողությունը կայացել էր մարտի 23-ին, վաղ առավոտից Երեւանում մեկնարկած «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի օրը:  Թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը՝ տնօրենի հրավերով մասնակցել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը տարածքում նախ`մաքրություն էր իրականացրել, ապա ներկա գտնվել արարողությանը:

Միջոցառումը նախատեսված ժամից ավելի ուշ էր տեղի ունեցել, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը եւ սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

Անդրադառնալով վարչապետի զայրույթի պատճառներին, Նավասարդյանը նշեց, որ տարածքը պատշաճ մակարդակով մաքրված չէր:

Տպել
553 դիտում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

Ձյուն է տեղացել նաեւ Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում․ Գագիկ Սուրենյան

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին