ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄԻ հիմնադիրները անօրինակա՞ն են լուծել պայմանագիրը «Թուլս Թաուն»-ի հետ

Լուսանկարում՝ Արամ Ղլեչյանը

Մարտի 19-ին ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն ձեռնարկության տարածքում (Նիկողայոս Տիգրանյան 27) վարձակալական հիմունքներով գործող «Թուլս Թաուն» ՍՊԸ-ում: «Թուլս Թաուն» ՍՊԸ-ն շինանյութի եւ գործիքների խանութ է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Թուլս Թաուն» ՍՊԸ-ի փաստաբան Արամ Ղլեչյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից: Ղլեչյանը նախ նշեց, որ ձեռնարկությունը պատկանում է «Սեքյուրթի Դրիմ» ընկերության հիմնադիրներ Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյաններին:

«Մարտի 14-ին «Թուլս Թաուն»-ի սեփանակատեր Վահե Հակոբյանը ազատել է ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ռուբիկ Հայրապետյանին, քանի որ կասկածում էր որոշակի գործարքների մեջ մտնելու համար: Հայրապետյանը սկսել է Զաքարյանների հետ համագործակցել, դրա համար էլ տնօրենի պաշտոնից հեռացվեց: Մարտի 19-ին ես եւ Վահե Հակոբյանը արդեն ազատված տնօրենից պահանջել ենք հանձնում-ընդունում եւ գույքագրում իրականացնել: Այդ ընթացքում ձեռնարկության սեփականատերերից Գուրգեն Զաքարյանը զանգահարել է ոստիկանություն՝ ասելով, որ անհայտ անձինք ներխուժել են տարածք՝ նկատի ունենալով ինձ եւ Վահե Հակոբյանին»,- պատմեց Ղլեչյանը:

Փաստաբանի խոսքով՝ իրենք ոստիկաններին ներկայացրել են պետռեգիստրի վկայականը, որտեղ երեւում է, որ խանութը գրանցված է Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում. «Ոստիկանությունը մեզ ասաց, որ վարձակալության պայմանագիրը խզել են, ազատեք տարածքը: Մենք ասացինք, որ կամովի դուրս չենք գա: Նրանք էլ ասացին, թե եթե կամովի դուրս չգանք, հարկադրաբար կհանեն: Որպեսզի բացառվի բռնությունը, մենք դուրս եկանք»,- ասաց Ղլեչյանը:

Փաստաբանի խոսքով՝ ձեռնարկության հետ վարձակալության պայմանագիրը անժամկետ է եղել եւ կարող էր խզվել միայն փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով. «Մի հատ առ ոչինչ լուծման պայմանագիր են ստորագրել, որը իրավական ուժ չունի»,- ասաց Ղլեչյանը:

Ղլեչյանը նշեց, որ ոստիկանությունը ողջամիտ ժամկետ չի տրամադրել, որպեսզի «Թուլս Թաուն»-ի ներկայացուցիչները գնան եւ բերեն վարձակալության պայմանագիրը. «Այդ ընթացքում, երբ մենք դուրս էինք գալիս տարածքից, այդտեղ են գալիս նաեւ ձեռնարկության տարածքի պահպանությամբ զբաղվող պահնորդները, որոնցից մեկը հարվածում է ինձ»,- ասաց Ղլեչյանը:

Ղլեչյանը նշեց, որ դրա մասին անմիջապես տեղեկացրել է ոչ հեռու գտնվող ոստիկանին, սակայն ոստկանն ասել է՝ մենք չենք տեսել, որ ձեզ հարվածում են եւ անգամ հարվածողի ինքնությունը չեն պարզել:

«Դրանից հետո ոստիկանները տարածքը փակել են եւ բանալիները հանձնել են Զաքարյաններին՝ առանց գույքագրում անելու: Իսկ գույքագրում չեն արել՝ ասելով, որ տարածքում տեսախցիկ կա եւ այնտեղից չեն կարող ոչինչ տանել»,- պատմեց փաստաբանը:

Ղլեչյանի խոսքով՝ հաջորդ օրը՝ մարտի 20-ին, խանութը բացվել է ինչ-որ մեկի կողմից եւ խանութի ներսից հայտարարություն է փակցվել, որ այն 4 օր չի աշխատելու:

«Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը դադարեցնի ոչ իրավաչափ գործողությունները: Մենք դիմել ենք Հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանության իրականացրած քայլերի համար եւ պատրաստվում ենք նաեւ դատական հայց ներկայացնել»,- ասաց Ղլեչյանը: 

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ նշելով, որ մարդիկ են մտել իրենց տարածք եւ դուրս չեն գալիս: «Օպերատիվ խումբ է մեկնել, սեփականատերը փաստաթուղթ է ներկայացրել, որ «Թուլս Թաուն» ՍՊԸ-ի պայմանագրի ժամկետը լրացել է եւ այն արդեն լուծված է եւ խնդրել են ոստիկանության միջնորդությունը՝ տարածքն ազատելու համար: Ոստիկանների ժամանումից հետո տարածքն ազատվել է ու հանձնվել սեփականատիրոջը: Ոստիկանության գործողությունների վերաբերյալ մարտի 25-ին «Թուլս Թաուն»-ի տնօրենը հաղորդում է տվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում՝ դժգոհելով ոստիկանների գործողություններից: Նախապատրաստված նյութերը ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել է ՀՔԾ»,- ասաց Գաբրիելյանը:

ՀԺ-ն Գաբրիելյանից նաեւ հետաքրքվեց՝ արդյո՞ք փաստաբան Ղլեչյանին հարվածելու համար ինչ-որ գործողություններ իրականացվել են. «Մարտի 19-ին, ժամը 15:35-ին Ա. Ղլեչյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ ինքը գտնվում է Տիգրանյան փողոցի 27 հասցեում՝ փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանության ծառայողների ներկայությամբ իր հանդեպ բռնություն են կիրառել: Այդ փաստով հաղորդում է ընդունվել նշված անձից, այս պահին նյութերի նախապատրաստման փուլում են»,- Գաբրիելյանը:

Տպել
1258 դիտում

Արտակարգ դեպք Գյումրիում. քիչ առաջ երկու երիտասարդի են դանակահարել

Արթիկցի կինը քացախաթթվի էսենցիա է խմել

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով

Ջահերով երթ Գյումրիում՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով (լուսանկարներ)

Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն

Պուտինը Չինաստանում Ալիեւի հետ կհանդիպի

Մհեր Գրիգորյանն ու Յան Վան Բիլսենը քննարկել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումը

Մեկ տարի անց․ բացառիկ հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ. ՍԻՎԻԼՆԵԹ

Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, իսկ ժխտողականության քողի ներքո արդարացնելն ամոթալի է. ԱԳՆ խոսնակ

Կրկին խոշոր հրդեհ Ֆրանսիայում. կարող է այրվել Վերսալի պալատը (տեսանյութ). թարմացված

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանողի վրա

Փոխվարչապետը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահին

Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդեռլանդների կառավարությանը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին

Վանաձորում մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը. այրել են Թուրքիայի դրոշը (լուսանկարներ)

Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի մասը զրկվել է հեռուստատեսային և ռադիո ալիքներից

Միհրան Պողոսյանը ՌԴ-ում կկալանավորվի 40 օրով՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով

Սպորտի նախարարությունը ՀԲՖ ֆինանսավորումը կասեցրել է ու ասել, որ ֆեդերացիային կաջակցի ՀԱՕԿ-ը

Երեւանի ավագանին ընդունեց «աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկ ստեղծելու որոշումը