Հեմոդիալիզի պարագաները մատակարարվել են 2 անգամ թանկ գնով. ՊՎԾ-ն ներկայացնում է ուսումնասիրության արդյունքը

26/03/2019 schedule18:47

Հաշվի առնելով բազմաթիվ գրավոր և բանավոր հարցումները, ինչպես նաև հասարակության լայն զանգվածների ցուցաբերած հետաքրքրությունը՝ ՊՎԾ մամուլի ծառայությունը ներկայացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Ըստ այդմ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանը ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելու։ 

Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաններ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ, ինչի կապակցությամբ ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝

1) «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի համար առաջարկվել է «հեմոդիալիզի պարագաներ ապրանքների մատակարարված լինելը» նախադասությունը փոխել «բժշկական պարագայի կամ գործիքների մատակարարում» նախադասությամբ։ 

2) «մատակարար ընկերությունը պետք է ունենա Fresenius Medical Care ընկերության կողմից տրված 4008S սարքերը վերանորոգելու հավաստագիր» նախադասությունը առաջարկվել է հանել, քանի որ հայտարարվել է պարագաների (ապրանքների) գնման, այլ ոչ թե ծառայությունների մատուցման մրցույթ։ Հատկանշական է նաև այն, որ հիշյալ սարքը վերանորոգելու հավաստագիր առավելապես կարող է ունենալ գործնականում Fresenius Medical Care ընկերության պաշտոնական ներկայացուցիչը համարվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն։

3) Գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող է մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, քանի որ գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների տեխնիկական բնութագրերով սահմանվել են կոնկրետ Fresenius Medical Care ընկերության կողմից արտադրվող մոդելներ՝ FX-8, F-7HPS, F-8HPS։

Ներկայացված առաջարկությունները մասամբ ընդունվել են բժշկական կենտրոնի կողմից, ինչի արդյունքում կազմակերպված մրցույթին մասնակցել են նաև այլ ընկերություններ, որոնցից ոմանք հաղթող են ճանաչվել մրցույթի մի քանի ընթացակարգերում, իսկ «Ֆրեզեն» ՍՊԸ-ն առաջարկել է ավելի ցածր գին, քան վերջինս առաջարկել էր նախորդ տարիների ընթացքում, որի արդյունքում տնտեսվել է շուրջ 12 մլն. դրամ, և սա դեռ առաջին մրցակցային գնման դեպքում։ Հատկանշական է, որ հակառակ հասարակության մեջ լայն տարածում գտած թյուր կարծիքին՝ հիշյալ մրցույթում «Զորաշեն» ՍՊԸ-ն որևէ մասով հաղթող չի ճանաչվել։ Հարկ է նշել, որ համանման առաջարկություններ են ներկայացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, որոնք չեն ընդունվել, ինչի արդյունքում մրցույթին մասնակցել է միայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցակցային մրցույթի համեմատ նույն ապրանքները ձեռք են բերվել 30%-ով ավելի թանկ գներով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին իրացված ապրանքների և մաքսային արժեքների համեմատությամբ պարզվել է, որ իրացված 1,600,999.0 հազ. դրամի պարագաների մաքսային արժեքը կազմել է 722,670.0 հազ. դրամ, այսինքն՝ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գներով։ Արդյունքում ստացվում է, որ միայն հեմոդիալիզի սարքերի և պարագաների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար (պետական բյուջեից ֆինանսավորման արդյունքում) գնման մրցույթներին մասնակցելով ապահովում է գերշահույթ։:

Տպել
1724 դիտում

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը