Օպերային թատրոնի ղեկավարությունը ողջունում է հարակից տարածքում պատշաճ միջավայրի ստեղծումը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 27-ին ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին Օպերայի հարակից տարածքում պատշաճ միջավայր ստեղծելուն ուղղված քաղաքապետարանի գործողությունների կապակցությամբ: Կոնստանտին Օրբելյանը քաղաքապետին ներկայացրեց վերջերս թատերախմբի՝ Մոսկվայում և Դուբայում կայացած համերգներից ստացած իր տպավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը նշեց, որ հետևում է Օպերայի և բալետի թատրոնի հաջող ելույթներին և պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում աջակցել թատրոնի խնդիրների լուծմանը: Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանն այս տարի Երևանի պատմամշակութային շենքերի արտաքին լուսավորությունը փոխելու ծրագիր ունի, և Օպերայի շենքը նույնպես ներառված է ծրագրում:

Օգտվելով առիթից՝ քաղաքապետը խնդրեց հյուրերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին փոխանցել իր շնորհավորանքները՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ»:

Տպել
1016 դիտում

Նախկիններն իրականում շատ կեղտոտ ծուղակ հյուսեցին Սահմանադրության մեջ, հանգուցալուծումն ԱԺ տիրույթում է․ Ս․ Սաֆարյան

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության