ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է  Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Պեւիդա Պուպոյին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի  հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Արարատ Միրզոյանը, նշելով, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի բավականին ակտիվ հարաբերություններ, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Կուբայի հետ փոխգործակցությունը եւս կհասնի բարձր մակարդակի:

Երկկողմ կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝  օրենսդիր մարմնի ղեկավարը  նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է  Հայաստան-Կուբա բարեկամական խումբը:  Կարեւորելով միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ  առկա է չօգտագործված զգալի ներուժ:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուբայի իշխանություններին 1988 թ.  երկրաշարժի  դժվարին օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու համար:

Էմիլիո Պեւիդա Պուպոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին,  կարեւորել համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես, գիտակրթական  եւ  զբոսաշրջության ոլորտներում:  Կողմերը փաստել  են, որ  չնայած երկու երկրների միջեւ հեռավորությանը՝ առկա են բոլոր նախադրյալները  երկկողմ հարաբերությունների հետագա  զարգացման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կուբայի  Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին:

Տպել
962 դիտում

Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. նախարարը Լոռիում էր

«Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է». Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Այս գիշեր սպանության փորձ է եղել Վանաձորում. տուժածը բուժօգնություն է ստացել, հարուցվել է քրեական գործ

Պետք է նոր խորհրդի կազմավորում և արդեն նոր կառավարման խորհրդով ռեկտորի ընտրությունների անցկացում. ՀՊՏՀ խորհրդի նախագահ

Արսեն Թորոսյանը դատարանում է. նա հարցաքննվում է Ռազմիկ Աբրահամյանի եւ Արսեն Դավթյանի գործով

Ֆրանսիայի վարչապետը պաշտոնից ազատման խնդրագիր է ներկայացրել

Արցախից Հայաստան տանող բոլոր հսկիչ-անցագրային կետերում շարունակվում են ախտահանման աշխատանքները

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված Քոչարյանի գործի քննությունը

Առաջիկա օրերին չվերթներ են սպասվում Ռուսաստանից եւ Բելառուսից. Քաղավիացիան մանրամասնում է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները կերթեւեկեն անվճար հարմարավետ ավտոբուսներով

Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. Արցախում վարակման 4 նոր դեպք կա

Varks.am-ը երկարաձգել է վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը․ Կենտրոնական բանկ

«Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքին անհրաժեշտ են բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ

Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. գրանցվել է 13 մահ, 3-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումներ՝ փոխնախարարների նշանակումների մասին

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում պարսկերենի և վրացերենի գերազանց իմացությամբ քաղաքացիների

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Անկախության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել. այրվել են տան իրեր

Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին