Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի բողոքը, որով ԱԱԾ-ից պահանջում են հերքել հաղորդագրությունը

26/03/2019 schedule21:26

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի բողոքը:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այն մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին:

Բողոքով պաշտպանական կողմը պահանջում էր պարտավորեցնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին՝ հրապարակայնորեն հերքել Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությունը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանից այդ հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար:

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում): Նրա մեղադրանքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իրականացված լայնածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Ըստ հաղորդագրության՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռեւս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձեւակերպելուն եւ դրա միջոցով ստանալուն։ Դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 հատ շինծու անհատույց փոխառության պայմանագրեր եւ դրանց տալ նաեւ հաշվապահական ձևակերպում, ինչի հետեւանքով ի վերջո 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրեւ տված փոխառության վերադարձ:

Այս հաղորդագրությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց կառույցին դատի տալու մասին՝ նշելով, որ իր հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

Տպել
1947 դիտում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

Ձյուն է տեղացել նաեւ Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում․ Գագիկ Սուրենյան

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին

Սին ակնկալիքներ. ՍԴ-ի վրա հույս չդնեք

Փոխհատուցվելու են. նաեւ քաղաքացի կորեյկոները

Դավիթը նաեւ իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան․ թողեք՝ նորմալ քննություն ընթանա․ վարչապետ

Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար

Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր

Երեւանում ջրալցվել են Կասյան փողոցի ատամնաբուժական կլինիկան եւ գրավատունը