Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

26/03/2019 schedule21:38

Կալիֆորնիայի նահանգային սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը մարտի 25-ին միաձայն հավանություն է տվել սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած 302 բանաձևին, որը կարտոնի Երևանում Կալիֆոռնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացումը: Բանաձևին աջակցել են հանձնաժողովի թե՛ հանրապետական, թե դեմոկրատ սենատորները:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նախագծի քննարկումներին մասնակցել է հատուկ այդ նպատակով Սակրամենտո մեկնած ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի հանձնաժողովում ունեցած ելույթում հիմնավորումներ է ներկայացրել Կալիֆոռնիա-Հայաստան առևտրի գրասենյակի կարևորության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ձևավորվել է վիթխարի գործարար ներուժ, որի իրագործմանն էլ կծառայի գրասենյակի գործունեությունը:

«Իբրև ՀՀ գլխավոր հյուպատոս՝ իմ կարևորագույն առաջնահերթություններից է Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև տնտեսական գործակցության շեշտակի ընդլայնումը: Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը փոխշահավետ կլինի և էապես կխթանի Կալիֆոռնիայից Հայաստան ներդրումները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործունեությունը»,- նշել է Արմեն Բայբուրդյանը և երախտագիտություն հայտնել սենատոր Պորտանտինոյին բանաձևը նախաձեռնելու համար:

«Հայաստանը կարևոր առևտրային գործընկեր է Կալիֆոռնիայի համար, որի հետ հաստատվել են ամուր և մնայուն հարաբերություններ: 302 բանաձևը համակարգային բնույթ կհաղորդի առևտրատնտեսական կապերին: Սենատում ներկայացնելով ամենահայաշատընտրաշրջանը՝ ես անչափ ուրախ եմ, որ այս օրենսդրական նախագիծը առաջխաղացումունեցավ սենատում»,- իր ելույթում նշել է սենատոր Պորտանտինոն:

Տպել
494 դիտում

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ