Վահագն Վերմիշյանն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում, որին մասնակցեցին նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանն ու այլ պատասխանատուներ: Նիստի ընթացքում հստակեցվեց, որ աշխատանքային խմբին հաջողվել է մինչ այս պահը հավաքագրել 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքներում են գտնվում:Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն անդրադարձավ Աշոցքի Կոճոռ թաղամասի հիմնահարցին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ խնդիրն առաջիկայում կքննարկվի:

«Ժամանակին էդ փայտաշեն թաղամասի բնակիչներին տրվեց օրդեր, մարդիկ գրանցեցին որպես մշտական բնակարաններ, բայց դրանք ժամանակավոր էին եւ 20 տարուց ավել բնակվել չի կարելի, քանի որ մեր պայմաններում դրանք երկար չեն դիմանում: 30 տարի առաջ դա էդ անօթեւանների համար երկնքից իջած մանանա էր, ստացան բնակարան, կարեւոր չէր, թե ինչ, եւ դա փրկություն էր էդ պահին: Մենք էդ պահին ոնց որ ժամանակ շահեցինք եւ հասանք այսօրվան: Այս խնդրի համար առանձին որոշում է պետք կայացնել եւ լուծել»,-լրագրողների հետ զրույցում ասած Վերմիշյանը:

Աշխատանքային խմբի անդամ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանն ասաց, որ ամբողջ Գյումրու տնակային ավանների 30 տոկոսը հստակ ուսումնասիրված է: «Տնակի բնակիչների հաշվառման գործընթացն իրականացնող հանձնախմբի աշխատանքներն առաջ են ընկել, քանի որ մենք դա 3 տարի առաջ էինք սկսել: 2017 թվականից սկսած ամեն տարի պարբերաբար վերափաստագրում է կատարվում: Ներկա պահին կարող ենք հստակ թիվ ասել: Գյումրիում կա 2805 տնակային միավոր: Անցյալ տարվա համեմատությամբ 49 տնակով թիվը պակասել է, քանի որ 88-ի աղետի 30-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր ծրագրերով, ինչպես նաեւ բարերաների միջոցներով բնակարաններ գնվեցին եւ նվիրվեցին անօթեւաններին»,-ասաց Մհեր Խաչատրյանը:

Աշխատանքների վերջնական արդյունքներն ի մի են բերվելու մինչեւ հունիսի 30-ը եւ որպես ամբողջական փաթեթ ներկայացվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ուսումնասիրությունից եւ հետագա քննարկումներից հետո պարզ դառնա, թե ինչ ձեւով է կարգավորվելու ՇՄ անօթեւանության խնդիրն ու քանի՞ անօթեւան ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվելու:

Տպել
1727 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա