Ուսուցիչները պետք է սովորեն աշխատել հատուկ կարիքով երեխաների հետ․ ԿԳՆ

Հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան` հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար: Այդ մասին ասվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցության ժամանակ, որտեղ անդրադարձ է եղել վերապատրաստման հարցերին:

Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանինզեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: :

Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանհամատեքստում» ուսումնասիրության վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակեպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ: Ինչպես նաև, ավարտին է մոտենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող սոցիալական գնահատումը, որի արդյունքների հիման վրա կատարվելու է երեխաների եւ մասնագետների սինխրոնիզացված ճանապարհային քարտեզագրում։

Համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման,առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Տպել
11265 դիտում

«Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա

ԱԻՆ-ը հիշեցնում է, որ մարտից մինչ օրս դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով

Վերջին 1 օրում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 27 նոր դեպք. մարզպետ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 76 հա տարածք

Շաբաթը մեկ կարող ա 15 մանդատ ուզեք, վերջում դառնաք 250 հոգի. ԿԸՀ անդամը՝ Խաժակյանին

Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

ՊՆ զորամասերում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ

«ՅՈՒՔՈՄ» ընկերության բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են. Հակոբ Արշակյան

Զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ (լուսանկարներ)

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պահանջը

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայում հումանիտար աջակցության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վրա

Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

«Վիվա-ՄՏՍ»-ում ևս խնդիրներ կան. ներկա պահին գործում է պահուստային ենթակառուցվածքը

Հուլիսի 9-ին «S7» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

Ոստիկանները ստուգայցեր են կատարել Բերդի և Պառավաքարի փայտամշակման ու փայտածխի արտադրամասեր (տեսանյութ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են.արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

«ՅՈՒՔՈՄ»-ում խնդիրն առաջացել է հոսանքի տատանման հետևանքով. խնդիրը կարգավորման փուլում է

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիևի հայտարարություններին

Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 30 հա խոտածածկ տարածք