Մեր ժամանակների հերոսները Հայաստանում տնտեսական հեղափոխություն անող քաղաքացիներն են․ վարչապետ

Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետն անդրադարձավ «մեր ժամանակների հերոս»-ին․

«Իմ ամենանշանային գաղափարներից մեկը, երբ մենք խոսում էինք աշխատանքի խրախուսման եւ քաջալերման մասին, հետեւյալն էր. դեռեւս հունիսին ես մեր թիմի ներկայացուցիչների հետ ասում էի՝ գիտեք, ես խորապես համոզված եմ, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր իրենք իրենց աշխատանքով վաստակում են իրենց ընտանիքի բարեկեցությունը՝ առանց որեւէ մեկից որեւէ բան ուզելու: Եվ այդ քննարկումների արդյունքում առաջացավ գաղափար, որպեսզի կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը ստեղծի մի հեռուստաշարք, որը կկոչվի «Մեր ժամանակների հերոսը»: Գաղափարն այն էր, որ ցույց տանք, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր ուղղակի անկախ կառավարությունից, անկախ քաղաքական իրականությունից, նույնիսկ անկախ քաղաքական փոփոխություններից, իրենց աշխարհայացքից, ունեն գաղափար, ունեն համարձակություն՝ այդ գաղափարը կյանքի կոչելու եւ իրենց ընտանիքի բարեկեցությունը ոչ միայն ապահովում են, այլեւ իրենց հավակնություններն անընդհատ մեծանում են: Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ «Մեր ժամանակների հերոսը» հեռուստաշարքը ես տեսնում եմ, որ ամեն շաբաթվա հետ ավելի ու ավելի լայն ժողովրդականություն է ձեռք բերում: Նախ, առաջինը, մենք տեսնում ենք կոնկրետ այդ մարդկանց, ովքեր դեռ մեզնից առաջ տնտեսական հեղափոխությունն իրենք իրենց որոշմամբ սկսել են, շարունակում են եւ մեծ հաջողություն ունեն այդ հեղափոխության մեջ: Եվ շատ ավելի կարեւոր է ոչ միայն այն, որ մենք իրենց ցույց ենք տալիս, իրենց կարեւորում ենք, իրենց դերն ընդգծում ենք, այլեւ մենք դրանով ուզում ենք մեր մյուս քաղաքացիներին նույնպես վստահություն ներշնչել իրենց ուժերի նկատմամբ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ այսպիսի ժողովրդավարությունը քաղաքացու շնորհիվ է, որովհետեւ եթե քաղաքացին չաներ իր քայլը, այս ամենը մենք չէինք ունենա․

«Նույնն էլ տնտեսական հեղափոխությունն է: Ես ուրախ եմ, որ մենք հիմա գործնականում հասցեով ապացուցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենք կարող են եւ ովքեր ապացուցում են, որ իրենք կարող են: Եվ նրանք իրոք դառնում են մեր ժամանակների հերոսները, իրականում այդ մարդիկ են Հայաստանում տնտեսական հեղափոխության առաջնորդները եւ ես համոզված եմ, որ այդ մարդիկ իրենց հարեւաններին, բարեկամներին, ընկերներին, անծանոթներին, ընդհանրապես հանրությանը ոգեշնչելու են իրենց ուժով, որովհետեւ այժմ իրենց մասին գիտեն ոչ միայն իրենց հարեւաններն ու բարեկամները: Այդ տեսանյութերը հարյուրհազարավոր դիտումներ են ունենում համացանցում եւ հեռուստատեսությամբ, եթե չասենք ավելի շատ: Եվ այդ դիտումների շրջանակը մեծանում է ու դա նրանից չէ, որ դա ուղղակի ինչ-որ մեկին խաբել է, հետաքրքիր է, այլ նրանից է, որ մարդիկ մեր ժամանակների հերոսներին տեսնելով իրենց մեջ են փնտրում եւ գտնում մեր ժամանակների հերոսներին»:

Եզրափակելով իր ելույթը՝ վարչապետը եւս մեկ անգամ ընդգծեց․

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծառայել է, ծառայում է եւ կծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությանը: Ըստ էության, ամփոփված համարելով քաղաքական հաղթանակների փուլը՝ մենք կծառայենք, որպեսզի մեր քաղաքացիները շարունակաբար ունենան այդ տնտեսական հաղթանակները, ինչի մեկնարկն ակնհայտորեն տրված է»:

Տպել
1454 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ