Զենքի շուկան աշխարհում շատ մեծ շուկա է, եւ մենք պետք է փորձենք այդտեղ առաջարկ ունենալ․ վարչապետ

27/03/2019 schedule17:11

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ռազմական արդյունաբերության ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ռազմարդյունաբերական համալիրն այն ոլորտներից է, որտեղ մենք, մասնավորապես հետազոտական աշխատանքի ոլորտում հատկացված քիչ գումարները, շատ դժվարությամբ ենք ծախսում կամ չենք կարողանում ծախսել․

«Պարզվում է, որ այդ գումարը ծախսելու համար պետք են որոշակի ինֆրաստրուկտուրաներ, առաջին հերթին մասնագիտական կարողություններ: Եվ մենք այդ խնդիրն ունենք: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է լուրջ ֆինանսավորում հատկացնենք ռազմարդյունաբերությանը, որպեսզի սայլը տեղից շարժվի: Այսօր որոշ հաջողություններ ունենք, ունենք որոշ մշակումներ, որոնք կարող են արդյունքում դառնալ շատ լուրջ սերիական արտադրություն: Բայց հիմա այս փուլում մեր խնդիրն է փորձաքննության ենթարկել այդ մշակումները, համոզվել դրանց մարտունակության մեջ, եւ երբ համոզվենք դրանց մարտունակության մեջ, կսկսենք դրանց սերիական արտադրությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ սերիական արտադրությունը սկսելիս պետք է հաշվի առնել, որ միայն հայաստանյան շուկայում բավարարվելու պարագայում այդ արտադրության համար հեռանկար չի ստեղծվելու, դրա համար այն պետք է միտված լինի արտահանմանը․

«Զենքի շուկան աշխարհում շատ մեծ շուկա է, եւ մենք պետք է փորձենք այդտեղ առաջարկ ունենալ»:

Վարչապետն ասաց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու կարեւոր նպատակներից մեկն այն է, որ ռազմարդյունաբերական համալիրի ամբողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը փոխվի․

«Օրինակ, եթե մենք արտադրում ենք զենքի մի տեսակ, որը շատ վաղուց արդեն տարբեր տեղեր արտադրվում է, ապա, անկեղծ ասած, դա ռազմարդյունաբերական համալիր չեմ համարում: Մեր պատկերացմամբ` ռազմարդյունաբերական համալիրը պետք է հիմնված լինի նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է նոր բան ստեղծել»,- ասաց վարչապետը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է սեփական գաղափարներն ունենա ու դրանք իրագործի․ դա ռազմավարական ուղղությունն է:

Տպել
1815 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն