Շուտով կստեղծվի միասնական երթուղային համակարգ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար․ փոխնախարար

Լուսանկարում՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն է

Արդեն մի քանի տարի է՝ միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատանքը խոչընդոտվում է։ Բանն այն է, որ բացի նախատեսված տրանսպորտային միջոցներից, կողքից անհատ տաքսիներ են գալիս եւ կենցաղային լեզվով ասած` «ուղեւոր փախցնում»։ Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ կանոնավոր հարկ վճարող եւ մրցույթը հաղթած ընկերություններին խանգարում են անհատ կամ ինչ-որ կազմակերպության տակ գրանցված տաքսիները, որոնք բնականաբար կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չունեն։ Այդպիսի խնդրի առաջ է օրինակ՝ «Արմավիր-Երեւան» ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը։ Ընկերությունը թույլտվություն ունի այդ երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելու, սակայն նրանց ուղեւորահոսքի վրա ազդում են։ Ի դեպ, ինչպես նշել էր ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, Կենտրոնական ավտոկայանում նրանց ուղեւորահոսքի վրա ազդում է քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն (Ռուբեն Կոստանյանը)՝ իր տաքսիներն այնտեղ կայանելով եւ ուղեւորներին իրենց կողմը տանելով։

Նշենք, որ Կոստանյանը տարիներ շարունակ «հաստատվել» էր Կենտրոնական ավտոկայանում, ապօրինի սեփական սենյակ եւ հյուրանոց էր ստեղծել, ինչը վերջերս ավտոկայանի նոր տնօրենի եւ ոստիկանության ջանքերով վերացվեց։

Պարզվում է, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ «ձեռքերը ծալած» չի նստել։

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նախարարությունը արդեն մի քանի ամիս է՝ միասնական երթուղային համակարգի նախագիծ է մշակում ամբողջ Հայաստանի Հանրապետության համար։

«Միասնական երթուղային ցանցը իրենից ենթադրում է այնպիսի մի մոտեցում, որ մեր քաղաքացիները կարողանան շատ ավելի բարեկեցիկ, նորմալ տրանսպորտային միջոցներից օգտվել։ Կարողանան միասնական տոմսով երթեւեկել, հասկանալ՝ թե ուր են գնում, ինչպես են գնում։ Այն կազմակերպությունը, որը մի քանի ամիս առաջ շահել է մրցույթը եւ այս պահին մեզ համար որոշակի համակարգման գործառույթներ է իրականացնում, մի կարեւոր գործիքակազմ է ներառել այդտեղ, որը հնարավորություն է տալիս հաշվարկել իրական ուղեւորահոսքը, թե մարդիկ, որ ժամին, որ համայնքից ուր են գնում, որպեսզի ամբողջական համակարգը շատ ճիշտ դասավորվածություն ունենա։ Հիմա եկեք պատկերացնենք, մի իրավիճակ, որ ունենք մի քանի տարի առաջ իրականացված մրցույթներ եւ այդ մրցույթների արդյունքում այն ժամանակվա հաշվարկված ուղեւորահոսքերի արդյունքում իրականացվել է մի գործընթաց, որ հաշվարկել է, թե ինչ տրանսպորտային միջոցներ, ինչ ժամանակահատվածում իրականացնեն ուղեւորափոխադրում»,- ասաց Արզումանյանը։

Անդրադառնալով «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության բարձրացրած խնդրին՝ փոխնախարարն ասաց․ «Այդ ընկերությունը շահել է մրցույթ, որի արդյունքում պետք է օրական 20-ից ավելի անգամ ուղեւորափոխադրում իրականացնի Երեւան-Արմավիր եւ հակառակ ուղղություններով։ Այս ընկերության բողոքը կայանում է նրանում, որ այլ ընկերությունները կամ սպիտակ համարանիշներով ավտոմեքենաները խանգարում են իրենց, ժողովրդական լեզով ասած՝ «ուղեւոր են տանում» իրենցից։ Այս խնդիրը երկար ժամանակ է կա, տարիներ շարունակ եղել է «էստի համեցեք» կոնցեպտը։ Մարդը ցանկացել է մի տեղ գնալ, ասել են, եկեք մեր մեքենայով գնացեք։ Բոլորս տեղյակ ենք, որ վերջին շրջանում Կենտրոնական ավտոկայանում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ»,- նշեց փոխնախարարը։

Արզումանյանի խոսքով՝ ավտոկայանի այսօրվա տնօրինությունը, տրանսպորտի նախարարությունը, տրանսպորտային տեսչությունը, ՊԵԿ-ը, ՃՈ-ն միասին արդեն մի քանի ամիս է՝ արդյունավետ աշխատում են։

««Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը ուղեւորափոխադրում է իրականացնում Կենտրոնական ավտոկայանի դիմացի մայթից։ Նույն ավտոկայանի հենց դիմացից մեկ այլ ընկերություն էլ իրականացնում է Երեւան-Մյասնիկյան գյուղ ուղեւորափոխադրում եւ ընթացքում ունի Արմավիրում կանգնելու հնարավորություն։ Նույն ընկերությունը ունի նաեւ Երեւան-Մեծամոր ուղեւորափոխադրում իրականացնելու թույլտվություն։ Հիմա ամեն մեկը կենցաղային մակարդակով  բողոքում է, թե դու իմ ուղեւորին ես տանում։

Մյուս ընկերություններն էլ ասում են՝ «Գալակտիկա տրանս»-ն է տանում մեր ուղեւորներին։ Արդեն մի քանի ամիս է՝ մենք այդ ընկերությունների տնօրենների հետ միասին հանդիպումներ ենք ունենում։ Անընդհատ փորձում ենք ուղղել, որ այս պրոցեսը տանենք առաջ։ Մեկն ասում է՝ այս մեկին զրկեք լիցենզիայից, մյուսն ասում է՝ այս մյուսին զրկեք։

Մյասնիկյան գնացող երթուղին 400 դրամով է գնում, Արմավիր գնացողը՝ 500 դրամով։ Հիմա մեկն ասում է՝ ես ավելի լավ է 400 դրամով գնամ Արմավիր, մյուսն էլ ասում է՝ ավելի լավ է 500 դրամ տամ «Գալակտիկա տրանս»-ի Մերդեսներով գնամ՝ հարմարավետ։ Ամբողջ խնդիրը հասել է մի կետի, որ մարդիկ կենցաղային մակարդակով չեն կարողանում իրենց հարցերը լուծել։

Մեր կողմից մենք ամեն ինչ անում ենք, որ մոտ ապագայում ունենանք իդեալական տրանսպորտային համակարգ։ Ավտոկայանն էլ իր հայեցակարգն է մշակում, որպեսզի թեկուզ վահանակները ճիշտ փակցվեն, որպեսզի մարդիկ տեսնեն ու հասկանան, թե որ երթուղին, որ մասից է գնում»,- ասաց փոխնախարարը։

Մեր հարցին, թե ե՞րբ կունենանք տրանսպորտային այդ նոր համակարգը, Արզումանյանը պատասխանեց․ «Մի 20 օրից մենք արդեն կսկսենք ուղեւորահոսքի հաշվարկը։ Մայիս ամսին էլ կսկսենք ուղեւորահոսքերի հիման վրա պլանավորում իրականացնել, նոր մրցույթներ հայտարարել եւ կիրականացնենք պրոցեսը։ «Գալակտիկա տրանս»-ը ունի 2 լիցենզիա, որոնցից մեկի լիցենզիայի ժամկետը լրացել է եւ մենք նրանց սպասարկելու հնարավորություն ենք տալու, խնդիրներ չենք քաշում, որ մարդիկ դրսում չմնան։ Նորմալ աշխատում ենք եւ հոսով ենք, որ մեր գործընկերները ըմբռնումով կկարողանան որոշակի ժամանակ իրար հետ աշխատել, որպեսզի միասնական երթուղային ցանցի մեջ այդ ամենը ինտեգրենք արդեն»։

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշա Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տեսչական մարմինը կազմավորման փուլում է, սակայն տեսչությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում, վերահսկողություն է իրականացնում՝ ուղեւորահոսքի վրա ազդողների խնդիրը կարգավորելու համար։ Գրիգորյանը նշեց, որ ՊԵԿ-ի հետ են համագործակցում եւ սպիտակ համարանիշներով ուղեւորափոխադրում իրականացնողների դեմ, որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ՊԵԿ-ը վարույթ է հարուցում։ Գրիգորյանը նշեց, որ միասնական տրանսպորտային համակարգի ներդրման դեպքում այս խնդիրները կկարգավորվեն․ «Մարդիկ աշխատում են 15 տարվա չվացուցակներով։ Մենք նախարարության հետ միասին կփորձենք առաջարկներ ներկայացնել նաեւ չվացուցակների հետ կապված՝ շահերի բախումը նվազագույնի հասցնելու համար»,- ասաց Գրիգորյանը։

Տպել
4106 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. դատավորների միություն

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան