Ովքեր արժանացան «Արտավազդ» ամենամյա մրցանակին. Խորեն Լեւոնյանը՝ տարվա լավագույն դերասան

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այսօր ամփոփեց թատերական տարին: Մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լեւոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի ճանաչվեց Տաթեւ Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որը «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում էր ընդգրկված, «Հակական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունը բավականին էներգատար է եղել: Դրամատուրգը, սակայն, չցանկացավ մանրամասնել՝ ասելով, որ ներքին խոհանոցը չի բացի. «Եղել է այն, ինչ լինում է մասնագետների խմբում, ովքեր ունեն թատրոնի մասին հստակ պատկերացումներ եւ մասնագտական մոտեցում, ինչն էլ օգնել է մեզ ոչ դյուրին աշխատանքը ավարտին հասցնելու համար»:

Խոդիկյանը նաեւ նկատեց, որ նմանատիպ ցանկացած ընտրության հետեւում մարդկային ճակատագիր է. «Ինքս էլ գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ քո բախտը կախված է ինչ-որ մեկի որոշումից»:

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում. այն նվիրված էր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:  

«Շամիրխանյանն իր ամբողջ կյանքը նվիրել է թատրոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնը, որի հիմնադիրն է նա, եւ որը ես պատիվ եմ ունեցել քսան տարի ղեկավարել, տարիներ շարունակ անվանի դերասաններ է նվիրել հայ թատրոնին՝ ընձեռելով թատրոնում առաջին քայլեր անելու հնարավորություն: Պատահական չէ, որ այդ հրաշալի թատրոններից մեկը` Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ստեղծվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական բազայի հիման վրա»,- բացման խոսքում նշեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, որը նույնպես մրցանակաբաշխության փորձագետների կազմում էր, ասաց, որ ներկայացվել են լավ աշխատանքներ, եղել են նաեւ ոչ այդքան ավարտուն, լիարժեք գործեր: «Մասնակցել են ուսանողներ, մասնավոր թատրոններ: Ինձ ցնցել է «Չիպոլինո» բալետային ներկայացումը, որը ֆանտաստիկ  է»,- նշեց Դադասյանը՝ խոստովանելով, որ նախորդ տարի ներկայացված գործերն ավելի հետաքրքիր էին:

Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակը հանձնվեց Սենիկ Բարսեղյանին «Սեւ արկղ» եւ Վիգեն Թադևոսյանին «Իուարշայի սուրը» ներկայացումների համար:

Լավագույն երիտասարդ բեմադրիչ դարձավ Արմեն Մարգարյանը «Դու էիր պակաս» ներկայացմամբ:

Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդը» տրվեց Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանին «Սասնա ծռեր» բեմադրության համար, 

Լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վաչե Շարաֆյանը «Սասնա ծռեր» ներկայացման երաժշտություն համար, 

Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Դավիթ Գասպարյանը «Սասնա ծռեր»-ի համար, 

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակների արժանացան Սաթենիկ Հախնազարյանը «Թակարդ Ստալինի համար» եւ Աննա Բալանդինան «Խաղաղության փողոցում» ներկայացումներում փայլուն դերակատարումների համար:

Լավագույն մանկական ներկայացում ճանաչվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղվեսը» ներկայացումը:

Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո» բալետային ներկայացման համար:

Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման համար: Հատուկ մրցանակաների աժանացան նաեւ Համլետ Ղալեչյանը եւ Գ. Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ տրվեցին Ռազմիկ Խոսրոեւին, Սերգեյ Մանղալյանին, Յուրիկ Ոսկանյանին, Ռուբեն Հարությունյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին:

ՀԹԳՄ ոսկե մեդալներ տրվեցին Արսեն Ղազարյանին, Անահիտ Բաբելյանին, Կարինե Ջանջուղազյանին, Սոնա Մելոյանին եւ Կարապետ Շահբազյանին:

Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց  ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին «Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար:

Հիշեցնենեք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Տպել
4930 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան