Կողքից երջանիկ թվացող երկրները, իրականում, իրենց շպարված դիմակի տակ տխրությունն են մաժմժում

28/03/2019 schedule15:20

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի երջանկության մասին պատկերացումը հենց պատկերային է` դրվագ առ դրվագ, որ կարդալու ընթացքում սկսում են շարժվել ու ապրել, հետո հիշեցնել տալիս իրենց մասին: Կարծես, երջանկության ակնթարթները ֆիքսել է ֆոտոխցիկով և տեքստի վերածել: Տեսնելն, ընդհանրապես, բարդ է: Երջանկությունը` առավել ևս: Ահա, մի մարդ, որ ապրում է տեսնելով: Դուրս է եկել իմ առաջադրած սահմաններից, նոր ֆորմատ է առաջարկել և իր տեքստ-պատկերները դասդասել իր ուզած ձևաչափում:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյան.

Երջանկության քվանտային մեխանիկան.

Մարդ երջանկությունն ունենար իր սուր հայացքով սարից թևատակին ծաղիկ նեկտարի հոտով մեղվին ալպյան հեռուներից մինչև սեփական տան բակ ուղեկցեր` ներքևում մարգագետիններ, գույներ, վազող երեխեք, թոնրի ծուխ... Հետո գար թառեր պատշգամբի` լիմոնով բեղուն ծառի ճյուղին ու մինչ լուսնի մերկանալը պատուհանի աչքից ներս լուռ նայեր սիրած աղջկան:

Կարգախոսային.

Եթե քեֆ`ընկերներիս հետ, եթե զրույց` փիլիսոփայի պարտեզում:

Անձնական/հանրային.

Քաղաքային մայթի մի ցից բանի դիպած ոտքս ու հավասարակշռությունս պահելու երրորդ փորձից իմ`պայուսակով գետնին փռվածքս, հայհոյանքս` փողոցաշինիչ… Ու ինձ վազքով մոտեցած 12-13 տարեկան աղջնակի հայերեն «վայ-վայ ձյաձյա ջանը, ինչի՞ց եղավը, օգնեմ ձեզը»… Ես արդեն ոտքի կանգնած ժպտում եմ աղջնակին՝ «ցավդ տանեմ ես քո, բան չի եղել, ապրես»: Հա, երջանիկ եմ, արդեն սրճարանում փոշին նոր գնած տաբատիցս սրբած, ձեռիս արյունը չորացած, սուրճը՝ շատ, շաքարավազը՝ քիչ, ես` իմ երկրում, այս սերնդի այս տեսակով բնակեցված, սրտացավ ու բարեկեցիկ ու կիրթ: Կամ աշխարհի թիվ մեկ ջութակահարը, ասենք, Սարյան փողոցի իր վաձակալած բնակարանում դողացող մի մեղեդի է փնտրում ինձ համար: Կամ վաստակածս գումարով ազատ ճամփորդում եմ, սիրում՝ նվիրվելով: Կամ սուզվում եմ գյուղամեջի իմ մանկության վաղ առավոտվա քսանհինգ՝ հիմա արդեն երեսուն մետր երկարությամբ թվացող սառը ջրով լի լողավազանը, սուզված մի կերպ անցնում եմ, դուրս գալիս ու տեսնում մի պատանու. որտեղից էր հայտնվել՝  չգիտեմ:  Հետո նա է նետվում ջուրը, կրկնում արածս, կողքիս կանգնում, ու մենք երկուսով միաժամանակ ոստնակից ջուրն ենք ցատկում, դուրս գալիս սառը ջրով լի լողավազանից, նա գնում է պառկում ճիշտ դիմացս՝ ես իրեն հարցեր տամ, ինքն էլ ինձ հարցաքննի կեցվածքով: Հարցնում եմ՝ «Դու ի՞նչ ես անում էստեղ էս ժամին», ասում է՝ «Մանկատնից եմ փախել, մամայիս եմ ուզում տեսնել ու կես ժամից պիտի գնամ», ես թե՝ «Բա ի՞նչ ես տանելու նրան», նա թե՝ «Ծաղիկ եմ հավաքել», ես՝ «Ջուրը սառն էր, մյուս անգամ էս տեղը ե՞րբ ես գալու», նա ինձ թե՝ «Խի՞ ես հարցնում, մեկ ա, դու սփյուռքից ես, էստեղ չես լինելու մի ամիս հետո», ասում եմ՝ «Այ էն սարերն եմ սիրում, ու քո չափ մի տարիքում, քո չափ իմ ընկերոջ հետ պապիրոս էինք թռցրել տնից՝ փստացնելու, հետո մերս հոտն առել ու մի լավ ապտակել էր, ես էլ ընկերոջս հետ էի՝ ամաչեցի», տղան ասաց՝ «Հա, ես էլ ֆուտբոլ եմ շատ սիրում ու մի աղջկա համար եմ խաղում մեր թիմում, առաջվա մեր դասարանից ա, ջութակ ա նվագում հիմա, պիտի գնամ իրենց բակը` սպասեմ»:

Մասնագիտական.

Արածս գործերից այն, ինչը հիացնում է շատերին, արդեն անցյալում եմ թողնելու. հիմա զբաղված եմ մի բանով, որի վերնագիրը դեռ չգիտեմ, բայց ինձ դուր է գալիս:

Երբ ամեն վարկյան միջովս հոսող արևոտ կյանքի բույր եմ առնում ու այդ պահին արվեստի օրենքով մի բան շինում:

Ածականազուրկ գոյականի գոյը բանող լուսանկարների արարումը:

Երկրային.

Երիտասարդ տարիներին հասցրեցինք ատել կապիտալիզմի` «մարդու կողմից շահագործված մարդը» լինելու քաղաքականացված տնտեսության դրույթները, նաև՝ վայելել զզվանքը ծուլացող-ծերացող սոցիալիզմի ներկայության. կոմունիզմի ուրվականակերպ պճրուհին այդպես էլ մեզ չայցելեց, չշոյեց գլուխները…

Կողքից երջանիկ թվացող երկրները, իրականում, իրենց շպարված դիմակի տակ տխրությունն են մաժմժում: Երջանիկ կլինենք երկրում այս, երբ երեխեքը` դպրոցներում, իսկ ծերերը, թոռներին շոյելով, կխոսեն սիրուց. ջահելների ցավը տանեմ` չզոհվեք, լրագրողները գլուխներս են հարթեցնելու:

Երջանիկ երկիր չգիտեմ. այս թեմայով շարադրություն գրել երազելը հրապարակային ստրիպտիզ է. սիրենք այն երկիրը, որը պատմության փոշոտ էջերում ենք թողել, կամ թե՝ որը վաղն է գալու:

Կրոնական.

Երբ Բանը հաղթահարել է մահը:

Ընկերային.

Իմանում եմ, որ ընկերս կտավ է վաճառել ու լավ գինի ունի տանը:

Պատահական.

Զանգում եմ Նրան ու Նա ասում է՝ «Ես էլ քեզ էի ուզում զանգել. կարոտել եմ»:

Սիրային.

Երբ սիրում եմ:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
3390 դիտում

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ