Հայաստանից Սիրիա ուղարկած հումանիտար առաքելությունը ճիշտ քայլ էր․ սա պատմական առաքելություն է․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանից Սիրիա ուղարկած հումանիտար առաքելությունը ճիշտ քայլ էր:

«Մենք Սիրիա գնացել ենք մեր ինքնիշխանության ու մեր պատմական առաքելության նկատառումներով: Եւ ես համարում եմ, որ եթե այսօր մեր բժիշկը այնտեղ օգնում, փրկում է մի մարդու, ում պապը 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակցի օգնել է, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին: Եթե էսօր մեր մասնագետները 140 քմ տարածք են ականազերծում այն մարդկանց թոռների համար, ովքեր մեր ժողովրդին ապաստան են տվել ցեղասպանությունից մազապուրծ մեր հայերնակիցներին, ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ մենք իրականացնում ենք Սիրիայում»,- մասնավորապես ասաց  Փաշինյանը:

Նա նշեց, որ, իհարկե, այդ առաքելությունը Սիրիայում ունի ռիսկեր, սակայն միեւնույն ժամանակ այն մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը․

«Արդյոք սա բարոյապես ու մարդկայնորեն, քաղաքականապես ճիշտ առաքելությո՞ւն է, այո, ես համոզված եմ, որ դա ճիշտ առաքելություն է»,- եզրափակեց վարչապետը:

Տպել
1078 դիտում

Երեւանի քաղաքապետն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

ՍԱՊԾ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյան

Մեր նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել ֆուտբոլով. Վանեցյան

Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (լուսանկարներ)

Դավթաշենում երեխաների ճանապարհին մայթ կկառուցվի, իսկ մեկ շաբաթից շահագործման կհանձնվի 220 մ երկարությամբ ճեմուղի

Պրոֆեսիոնալ լիգա ունենալու դեպքում ՀՖՖ-ն 270 մլն դրամ կխնայի. Վանեցյան

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Շարքային Հայկ Ալավերդյանն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ

Քաղավիացիայում քննարկվել է Ռուսաստան-Հայաստան օդային փոխադրումների ներկայիս վիճակը

Հայտարարություն մրցույթի մասին

Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը

ԲԿՄԱ-ի ֆուտբոլային թիմը կխաղա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիետնամ, ապա Սինգապուր

Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան

Քրեակատարողական ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Դրամանենգություն, մահվան ելքով վնասվածքներ. մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն.