Իմ օրակարգում իշխանությունը պահելու հարց գոյություն չունի․ Նիկոլ Փաշինյան

Ո՞րն է եղել Հայաստանում որեւէ իշխանության առաջին խնդիրը․ եղել է իշխանությունը պահելը եւ ամբողջ գործողությունների տրամաբանությունը ձեւավորվել է այդպես: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ի վերջո, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվել, որովհետեւ օրակարգի թիվ մեկ խնդիրը եղել է իշխանությունը պահելը, ինչո՞ւ են երկրում քաղբանտարկյալներ եղել, որովհետեւ թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ընդհանրապես, ինչո՞ւ է կոռուպցիա եղել, որովհետեւ թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ինչո՞ւ են քաղաքական հետապնդումներ եղել, ինչո՞ւ են խրցերով լրատվամիջոցներ առել, որովհետեւ թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց, որ իր օրակարգում ոչ միայն իշխանությունը պահելը առաջին կետը չի, այլեւ ընդհանրապես, իր օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի․

«Եթե հանկարծ այդ հարցը իմ օրակարգում հայտնվի, ես կհամարեմ, որ այն ճանապարհը, որը անցել եմ, իզուր եմ անցել։ Սա մեզ համար հնարավորություն է, որ այն ջանքը, որ մենք կարող ենք գործադրել եւ այն էներգիան, որ մենք կարող ենք գործադրել երկրում որակական եւ խորքային, համակարգային փոփոխություններ անել, մենք այս ժամանակաշրջանը իսկապես օգտագործենք դրա համար»,-ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով՝ Հայաստանում ընտրություններ չեն կեղծվելու այլեւս․

«ՀՀ կառավարության օրակարգում իշխանություն պահելու հարց գոյություն չունի այլեւս: Իմ օրակարգում էդպիսի խնդիր չի լինելու երբեք։ Եւ հետեւաբար, այս քննարկումը նոր որակ ու մակարդակ է պահանջում, որովհետեւ մեզ էստեղ բերել է ժողովուրդը, մեզ էստեղից կարող է հեռացնել ժողովուրդը։ Բայց սա չի նշանակում, թե մենք որեւէ կերպով կհրաժարվենք մեր ծառայությունը անել, սա չի նշանակում, որ որեւէ ապօրինության ամենակոշտ ձեւով չենք հակադարձի»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
722 դիտում

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը. Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Օսիպյանը չի բացառում, որ որոշ ուժերի կողմից դավադրութան նախապատրաստվելու սպառնալիք կա

Աղետի գոտին՝ այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի. քիչ մնաց. Լեւոն Բարսեղյան

Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինությանը եւ ամեն անգամ սթրեսի մեջ ենք՝ կարողանալո՞ւ ենք գումարը ծախսել․ վարչապետ

Մասիսի քաղաքապետի նկատմամբ «Էրեբունիի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա մնում է մեղադրյալ

363 մլն 110 հազար դրամի ներդրում, 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով․ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներդրում կանի

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․ էդ ճանապարհը խի՞ չեն սարքում

Վարշավան և Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելուն

Երեւանում կկառուցվի ժամանցային, զվարճանքի այգի․ կգործեն եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

Քոչարյանի և մյուսների գործով դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է. հայտարարություն

ԵԱՀԿ-ն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Գործադիրը հավանություն տվեց շուրջ 5 մլն դոլարի ներդրումային ծրագրին․կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ վիզային ռեժիմը կվերանա

Գործադիրը հավանություն տվեց «Պետ․ նպաստների» եւ «Կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերին

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարարն ափսոսանք է հայտնել Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու առթիվ

Հասանովն Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում 49 հարց է, 35-ը՝ չզեկուցվող

Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են (տեսանյութ)