Ինչ են խոսել մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրն ու Լոռու մարզպետը. մանրամասներ

Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, Լոռու մարզպետի հետ զրույցում ասել է, որ այլեւս չի կարող սպասել մարտի 1-ի զոհերին տրվող փոխհատուցմանը.

«Ես զրուցեցի ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ, որ ճշտեն, թե օրինագիծը որ փուլում է գտնվում: Այսպիսի խնդիր կա՝ օրինագծի մեջ եղել է փոխհատուցում տերմինը, որը իրավաբանները սխալ են համարել, քանի որ դեռ չկա դատարանի վճիռ, պետք է լինի աջակցություն, այն ուղարկել են կառավարություն լրամշակելու, որը կտեւի մոտավորապես 1 շաբաթ, ապրիլի մեջ կլինի: Այդ կինն ասում էր, որ այսքան սպասել եմ, էլ չեմ ուզում սպասել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ մանրամասնելով, թե ինչ են զրուցել ինքն ու մարտի մեկի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը:

Հիշեցնենք, որ այսօր Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը բողոքի ցույց է արել Լոռու մարզպետարանի դիմաց: Կնոջ կողքին շիշ ու լուցկի է դրված եղել: Տիկինը պահանջել է հանդիպում Լոռու մարզպետի հետ, որն, ըստ իրեն, պետք է կապվեր վարչապետի հետ: Մինչ Լոռու մարզպետը իր աշխատասենյակից կիջներ հանդիպման կնոջ հետ, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանը նստել էր կնոջ կողքին ու զրուցում էին: Կինը բացի ոստիկանապետից, որեւէ մեկի հետ զրուցել չէր համաձայնում:

Մեզ հայտնի դարձավ որ կնոջ կողքին դրված շշի մեջ բենզին չի եղել, այլ հյութ:

Տպել
838 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա