ԵՊՀ-ն նոր պրոռեկտոր ունի. նշանակվել է Արսեն Բաբաջանյանը

28/03/2019 schedule22:55
Երեւանի պետական համալսարանի գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր է նշանակվել ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի եւ մոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը: Մինչ այս, նշված պաշտոնը զբաղեցնում էր Գեղամ Գեւորգյանը, որը ռեկտորի հրամանով ազատվել է աշխատանքից եւ ի դեպ, այդ հրամանը վիճակում է դատական կարգով:
Արսեն Բաբաջանյանը սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, հետդոկտորական ծրագիր է իրականացրել Սեուլի Սոգանգ համալսարանում: 2000 թվականին ստացել է ֆիզմաթ. գիտ. թեկնածուի աստիճան՝ պաշտպանելով «Ալիքային դաշտերի անոմալ աճը տարածասահմանափակ կառուցվածքներում» թեմայով ատենախոսությունը, իսկ 2014 թվականին ստացել է ֆիզմաթ. գիտ. դոկտորի աստիճան՝ պաշտպանելով «Մոտակա դաշտի տեսածրող նանոլուծողական մանրադիտում միկրոալիքային և օպտիկական տիրույթներում» թեմայով աշխատանքը:
Արսեն Բաբաջանյանը 2000-2004 թթ. աշխատել է ԵՊՀ ԳԲՀ ռադիոֆիզիկայի եւ հեռահաղորդակցության ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2004-2011 թթ. եղել է Սեուլի Սոգանգ համալսարանի հրավիրված պրոֆեսոր: 2011-2013 թթ. կրկին աշխատել է ԳԲՀ ռադիոֆիզիկայի եւ հեռահաղորդակցության ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2013-2018 թթ. եղել է նույն ամբիոնի դոցենտ, իսկ 2018 թվականից՝ Կիրառական էլեկտրադինամիկայի եւ մոդելավորման ամբիոնի վարիչ:
Նորանշանակ պրոռեկտորի գիտական հետաքրքրությունների շրջանակում ընդգրկված են մոտիկ-դաշտի միկրոալիքային մանրադիտակումը, օպտիկական եւ միկրոալիքային կենսազգայիչները, մակերեւութային պլազմոն-պոլյարիտոնային ալիքատարները եւ ռեզոնատորները, հեռահաղորդակցությունը, ալիքային պրոցեսները եւ օրգանական կիսահաղորդչային դաշտային տրանզիստորները:
Արսեն Բաբաջանյանը Երեւանի պետական համալսարանի 049 մասնագիտական խորհրդի անդամ է, բացի դրանից՝ «IEEE Microwave and Wireless Components Letters», «OSA Continuum», «Journal of the Optical Society of America B», «Optics Letters», «Optics Express», «Applied Optics» գիտական գրաքննվող ամսագրերի պաշտոնական գրախոս:
2014 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:
Տպել
1378 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

Սյունիքում մեքենան մոտ 50 մետրից ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցականներ հիվանդանոցում են

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

Պատրաստ ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը. Վվարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ մի մասում տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին. սպասվում է անձրեւ,տեղ-տեղ՝ կարկուտ

Հրդեհ Լուսառատ գյուղի պահեստի տարիքում. այրվել է շինությունը, անասնակեր ու վառելափայտ

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ