Վերլուծություն. կարգավորման ժամանակացույցը

29/03/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 28-ի համարում

Անվիճելի փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանի արտաքին լեգիտիմությունը` աշխարհի կողմից ընդունելի լինելը, պայմանավորված է զուտ ղարաբաղյան հակամարտության գոյությամբ: Կարելի է անգամ համոզմունք հայտնել, որ 1998-ին Քոչարյանը խոստացավ, թե կլուծի մինչ այդ եղած Հայաստան/Ղարաբաղ երկվության խնդիրը, երբ Հայաստանը համաձայնվում էր միջնորդների առաջարկներին, իսկ Ղարաբաղը՝ ոչ, կամ հակառակը: Եւ ահա Հայաստան-Ղարաբաղ միասնական դիրքորոշում կերտելու խոստման պատճառով էլ Քոչարյանը ստացավ հեղաշրջում անելու համար Արեւմուտքի օրհնությունը: Իր առաջին իսկ քայլերով նա Ղարաբաղը վերացրեց որպես կարգավորման սուբյեկտ` կատարեց խոստման առաջին մասը: Նա ստիպված էր ձեռնամուխ լինել երկրորդ մասի կատարմանը, երբ 1999-ին տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը:

Ի դեպ, 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո Քոչարյանի մեկուսացումը քաղաքականությունից Վազգեն Սարգսյանի հաջողությունից ու հեղինակությունից բխող ֆրուստրացիա չէր, այլ ավելի պրագմատիկ դիրքորոշում` ով հրապարակի վրա է, թող նա էլ ստորագրի փաստաթուղթը: Իսկ հոկտեմբերի 27-ի մասին կարելի է պնդել, որ այն ոչ այնքան Քոչարյանին էր պետք, որքան ռուսներին, քանի որ սրանք ստացան մեր քաղաքականության վրա ազդելու լրջագույն լծակներ եւ արդեն կարող էին իրենց համար շահավետ քայլեր թելադրել: Մյուս կարեւոր պատահականությունը, որ Քոչարյանին օգնեց հետաձգել ԼՂ հարցի լուծումը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն էր, երբ ԱՄՆ-ն խրվեց ներքին ու արտաքին խնդիրների այնպիսի թնջուկում, որ Հարավային Կովկասի խնդիրը դուրս եկավ նրա առաջնահերթությունների ցուցակից:

Ընդունենք, սակայն, որ հենց նույն պատճառաբանությամբ Միացյալ Նահանգները ապահովեց իր 150-հազարանոց ռազմական ներկայությունը տարածաշրջանում եւ 2003-ից զուտ քաղաքականից դարձավ լրջագույն ռազմա-քաղաքական գործոն մեր տարածաշրջանում: 2004-2005 թվականներին Վաշինգտոնի ցուցաբերած համբերատար լռությունը կապված էր այն բանի հետ, որ անհրաժեշտ էր կողմնորոշվել, թե Իրաքից ուր եւ երբ շարժել զորքը, եւ, ի վերջո, 2006-ին տեղի ունեցավ Ռամբույեն, որտեղ վիճակն այնքան լուրջ էր, որ ռուսները սենյակից դուրս հանեցին հայկական բանակցողներին: Իսկ երբ Քոչարյանը վերցրեց իշխանությունը, նրա համար ակնհայտ էր, որ իր հանդեպ հանդուրժող են զուտ հանուն Ղարաբաղի խնդրի կարգավորման:

Բայցեւ ակնհայտ էր, որ եթե նա լուծի խնդիրը, ապա այլեւս պետք չի լինի, միաժամանակ` պետք չի լինի նաեւ, եթե հրաժարվի լուծումից: Իսկ քանի դեռ հայտարարում է, որ հիմա, շուտով, մյուս ամիս/տարի, ընտրություններից հետո եւ այլն կլուծի, իր ռեժիմը ոչ միայն կհանդուրժեն, այլեւ կփայփայեն ու իր ոչ լեգիտիմ կամակորությունները կտանեն: 2006-ը նշանակալի է ոչ միայն նրանով, որ ընտրություններ չկան, այլեւ` որ ավարտվում է Քոչարյանի ոչ լեգիտիմ պաշտոնավարման լեգիտիմ վերջին` երկրորդ ժամկետը: Դժվար թե ամերիկացիները հանդուրժեն, որ 8 տարի իրենց քթից բռնած ու հիմարի տեղ դրած Քոչարյանը լքի իր աթոռը առանց խնդրի լուծման` առանց կատարելու այն, ինչի համար իրեն այսքան երկար յոլա են տարել: Մյուս կողմից, Սահմանադրությունը փոխելուց հետո պարզ դառավ, որ Քոչարյանը ցանկանում է եւս մեկ անգամ դառնալ նախագահ:

Կրկին այս դեպքում նրան պետք է արտաքին լեգիտիմության նույն ռեսուրսը` ԱՄՆ եւ այլոց օժանդակությունը ղարաբաղյան կարգավորման (ռուսների ու պարսիկների դեպքում` չկարգավորման) խոստման դիմաց: Այսինքն, նա կրկին ամերիկացիների քթից բռնած ման է տալու երկու տարի, որ հետո ման տա եւս հինգ տարի: Մինչդեռ, Վաշինգտոնը տարածաշրջանում ունի իր օրակարգը` կապված իր ներքին ու արտաքին քաղաքական հիմնախնդիրների հետ: Բուշն իր վերջին ընտրությունների ժամանակ կարեւոր նորամուծություն կատարեց ամերիկյան ընտրական տեխնոլոգիաների մեջ, եւ այժմ ամերիկացիները մեծ նշանակություն են տալիս նաեւ արտաքին քաղաքականությանը: Հանրապետականների համար քաղաքական ինքնասպանություն կլինի դիմավորել 2008-ի ընտրությունները առանց Իրաքի հարցի լուծման:

Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններով իսկ Իրաքի խնդրի լուծմանը խանգարում է Իրանը, իսկ Իրանի խնդրին` Ղարաբաղը: Այս պլանների իրականացմանն արդեն զգալի խոչընդոտում է Քոչարյանի Հայաստանը եւ Միացյալ Նահանգներին կանգնեցնում ծանր երկընտրանքի առաջ: Քոչարյանի քաղաքականության մեջ արդեն իսկ կատարվել են լուրջ քաղաքական ու բարոյական ներդրումներ, կա՛մ պետք է շարունակել այս ռեժիմը, սակայն լրջագույն ամենավերջին նախազգուշացմամբ, կա՛մ պետք է խաչ քաշել արդեն կատարված ներդրումների, ժամանակի ու բարոյական կորուստների վրա եւ օժանդակել նորմալ համակարգի կայացմանը Հայաստանում, որը կվարի այնպիսի քաղաքականություն, ինչը ելնում է հայաստանցիների շահերից եւ ոչ թե տարբեր սպոնսորներին տրված խոստումներից: Իսկ որ տվյալ դեպքում կարգավորումը ելնում է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ շահերից` կասկած չկա:

Աղասի Ենոքյան

Տպել
782 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը