Չէին ուզում. թե ի՞նչ եղավ հետո, երբ Վանոն խոսեց

29/03/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 28-ի համարում

Եթե մինչեւ Վանո Սիրադեղյանի հարցազրույցը քաղաքական դաշտում առաջացած աժիոտաժն ընդամենը մեկ հարցի շուրջ էր՝ արդյո՞ք այդ հարցազրույցը Վանո Սիրադեղյանն է տվել, եւ իսկապե՞ս դա մեր օրերում արված հարցազրույց է, ապա հարցազրույցի տպագրումից հետո հարցերը ոչ թե փակվեցին, այլ դատելով  քաղաքական եւ լրագրողական շրջանակների արձագանքներից՝ ավելի շատացան։ Քաղաքական դաշտում քննարկվող հարցերից առաջինը հետեւյալն է՝ արդյո՞ք դա իսկապես Վանո Սիրադեղյանի հարցազրույցն է, թե՞ «Վանո Սիրադեղյան» ծածկանվան տակ թաքնված են «Հայկական ժամանակը», Լեւոն-Տեր Պետրոսյանը, ըստ մի վարկածի էլ՝ Բաբկեն Արարքցյանը։

Ի դեպ, հարցազրույցի կեղծ լինելը շրջանառվում է հատկապես լրագրողական շրջանակներում, եւ որոշ լրագրողներ քաղաքական գործիչներին անգամ հորդորել են այդ հարցազրույցին չարձագանքել, քանզի իրենք «հավաստի» տեղեկություններ ունեն, որ «ՀԺ»-ն ապրիլի մեկին գրելու է, թե թերթը ապրիլմեկյան իր կատակը 5 օր շուտ է արել։ Համենայնդեպս, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, մեզ փոխանցելով քաղաքական դաշտում քննարկվող վերլուծությունները, ասաց, որ կոնկրետ իրեն անգամ փորձել են համոզել, թե Վանոն ոչ մի հարցազրույց էլ չի տվել. ավելին՝ անգամ ակնարկել էին, թե նա այլեւս ֆիզիկապես գոյություն չունի, ուստի Հմայակ Հովհաննիսյանը, որը որոշել է այդ հարցազրույցի հիման վրա վերլուծություն գրել, առայժմ ոտքը կախ է գցում:

«Անկեղծ ասած, բավականին լուրջ եւ ենթատեքստերով հարուստ  հարցազրույց է, որին անպայման պետք է անդրադառնալ։ Սակայն ոմանց մոտ կա որոշակի մտավախություն, թե հարցազրույցի հեղինակը Վանո Սիրադեղյանը չէ։ Նման կերպ մտածողների փաստարկն այն է, որ եթե հարցազրույցը իրական է, ինչո՞ւ է Վանոյի հին նկարը տպված։ Ես ինքս այդպես չեմ մտածում, բայց շատերն այն կարծիքին են, որ ինչ-որ բան այստեղ այնպես չէ»,- ասում է պատգամավոր Հովհաննիսյանը։ Ավելին, նրա կարծիքով, քաղաքական որոշ շրջանակներ միտումնավոր են շրջանառության մեջ դնում այդ վարկածը՝ հարցազրույցում առկա բավականին խորը վերլուծության ռեզոնանսը եւ քաղաքական պրոցեսների վրա այդ հարցազրույցի ազդեցությունը թուլացնելու համար։

Այդուհանդերձ, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, տեւական ժամանակ առանց գործի մնացած որոշ ընդդիմադիրներ այդ հարցազրույցից հետո կրկին իշխանությունների կողմից կլինեն պահանջված, քանզի երկար ժամանակ եթերից զրկված այդ գործիչները ՊՆախարարից նոր պատվեր կստանան՝ կազմակերպել քաղաքական հարձակումներ Վանո Սիրադեղյանի հարցազրույցի վրա։ Քաղաքական շրջանակներում քննարկվող հաջորդ տարբերակն այն է, թե հարցազրույցը, այո, Վանո Սիրադեղյանինն է, սակայն թերթն արել է իր որոշակի խմբագրումները։ Օրինակ, ՀՀՇ-ամերձ շրջանակներում ուզում են համոզված լինել, թե Վանո Սիրադեղյանը ՀՀՇ-ի մասին չէր կարող ասել, որ ՀՀՇ-ն, որպես կառույց, գոյություն չունի, եւ հարցազրույցի այդ հատվածը «ՀԺ»-ի խմբագրում է։ Իսկ ընդդիմադիր որոշ ուժեր էլ իրենց վերագրված հատվածն են համարում բնօրինակից շեղում։

Այդուհանդերձ, ՀՀՇ-ում այդ հարցազրույցին խոստացան անդրադառնալ այսօր եւ խիստ հանգամանալից։ Մինչդեռ, Սիրադեղյանի գրչին ծանոթ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուդիկ Հովսեփյանը պարզապես անլուրջ է համարում կարծիքները, թե հարցազրույցը Վանոյինը չէ, կամ որոշ հատվածներ խմբագրված են: «Դա Վանոյի ոճն է, Վանոյի ձեռագիրը»,- ասում է պատգամավորն ու ավելացնում. «Մի քանի տողեր կային, որից ես մարդկայնորեն վատ զգացի, որ ինքը չի կարողանում գրել, որ տառապում է։ Ես ժամանակին իրեն ասել էի, որ ինքը, որտեղ էլ լինի՝ բերդում թե աքսորում, դատապարտված է գրելու։ Եւ ես իսկապես կուզենայի, որ ինքը գրի, որ իր զզվանքը քաղաքականությունից ավելի մեծանա, եւ նա առհասարակ դուրս գա քաղաքականությունից»։

Ինչ վերաբերում է հարցազրույցի քաղաքական ազդեցությանը, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասում է հետեւյալը. «Նույն ՀՀՇ-ի շեշտադրումներն են, եւ այս իմաստով նորություն, որպես այդպիսին, չկար։ Բնականաբար, հոդվածի մեջ կան դրույթներ, որոնց հետ կարելի է համաձայնել, բայց կոնցեպցիոն առումով այդ հարցազրույցը որոշակի հստակ գաղափարախոսության հետեւանք է»։ Հանրապետականում եւ «Օրինաց երկրում» առայժմ հրաժարվում են մեկնաբանել այդ հարցազրույցը (չնայած Հանրապետականում թաքուն որգեւորությունը Վանոյի հայտնությունից ակնհայտ է), ՀԺԿ-ում կարծիք չունեն, իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, արձանագրելով, թե լեռը երկնեց՝ մուկ ծնեց, ասում է.

«Բարձր եմ գնահատում Վանո Սիրադեղյանի անկեղծ պատասխանն առ այն, որ այս տարիներին գրեթե ոչ մի բանով զբաղված չի եղել։ Հարցազրույցից դա ակնհայտորեն երեւում է»։ Ի տարբերություն Գեղամյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը Սիրադեղյանի հարցազրույցից ակնհայտորեն այլ տպավորություն է ստացել: «Բավականին լուրջ հարցազրույց է, որին հենց այնպես անդրադառնալ չի կարելի։ Միայն խորը վերլուծությունից հետո ես կանդրադառնամ Վանո Սիրադեղյանի հարցազրույցին»,- ասում է Արամ Զ. Սարգսյանը։

Մի խոսքով, դատելով քաղաքական շրջանակների արձագանքից՝ տպավորությունն այնպիսին է, որ Վանո Սիրադեղյանի հարցազրույցը լրջորեն խախտել է երկրում հաստատված քաղաքական ճահիճը, եւ բոլորը չարացել են Վանոյի դեմ՝ ճահճային իրենց անդորրը խաթարելու համար։ Մի բանում, սակայն, թե՛ ճահճի կողմնակիցները եւ թե՛ դրա հակառակորդները միակարծիք են՝ Սիրադեղյանի վեցամյա լռության խախտումը այս տարվա քաղաքական մինչ այս պահը գրանցված ամենանշանակալից իրադարձությունն է։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1752 դիտում

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել