Ընթացք. ՌԴ-ն կերկրորդի՞ Ֆրանսիային

29/03/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 28-ի համարում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մայիսին` միջազգային որեւէ միջոցառման շրջանակներում: Այս մասին երեկ «ANS» հեռուստաալիքին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը դժվար թե «օդից» նման հայտարարություններ անի, հայկական կողմը նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ նույնիսկ այս «եթե»-ական մակարդակի  ինֆորմացիային կարծես թե չի տիրապետում: Համենայնդեպս, ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ նշեց, որ մայիսին հանդիպելու ո՛չ առաջարկ, ո՛չ նախնական համաձայնություն եւ ո՛չ էլ ծրագրված միջազգային միջոցառում դեռեւս չկա:

Այդուհանդերձ, ՀՀ նախագահի խոսնակը նաեւ չբացառեց նման հանդիպման անցկացման հնարավորությունը: Մենք բազմիցս անդրադարձել ենք ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, եւ մասնավորապես կողմերի հանդիպումների օրակարգին վերաբերող հարցերում, հայկական  կողմի դրսեւորած պասիվությանը: Դրանից, որպես կանոն, այնպիսի  տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ ԱԳ նախարարը կամ ՀՀ նախագահը միշտ ամենավերջում են տեղեկանում իրենց հաջորդ հանդիպման անցկացման վայրի եւ ժամկետների մասին: Եւ այս դեպքը, փաստորեն, նույնպես կարող է բացառություն չլինել: Իհարկե, Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ ՀՀ նախագահական նստավայրից այս երեւույթը միշտ հիմնավորում են հետեւյալ կերպ. քանի որ վերջնական համաձայնություն չկա, չարժե ժամկետներ նշել եւ այլն:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ «չհամաձայնեցված» հանդիպումները, որոնց մասին խոսելու բարդույթներ ադրբեջանական կողմը չի դրսեւորում, ի վերջո կայանում են: Եւ եթե մայիսի հանդիպումը, որի մասին խոսել է Մամեդովը, իսկապես կայանա, ապա  թերեւս այլեւս կասկածից վեր կլինի, որ ՀՀ-ի դիրքերը անհավանականորեն թուլացել են ԼՂ հակամարտության բանակցությունների նույնիսկ տեխնիկական մասում: Ինչեւէ, նշենք, որ համենայնդեպս այս պահին միջազգային խոշոր կառույցներից որեւէ մեկում մայիսին որեւէ միջոցառում չի կազմակերպված: Եւ չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ  Ալիեւի հաջորդ հանդիպումը սեփական հարկում անցկացնելու համար Մոսկվայում կամ ՌԴ մեկ այլ խոշոր քաղաքում մայիսին ԱՊՀ շրջանակներում որեւէ միջոցառում կազմակերպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սա հատկապես հավանական է թվում Ռամբույեի բանակցությունների ձախողման ֆոնին, քանի որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ եվրոպական որեւէ քաղաքում կազմակերպված Քոչարյան-Ալիեւ հանդիպման ձախողումից հետո Վլադիմիր Պուտինը նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը եւ փորձել քաղաքական դիվիդենտներ շահել ԼՂ բանակցությունների շարունակականությունը հովանավորելու եւ ապահովելու միջոցով: Օրինակների համար պետք չէ շատ հեռու գնալ. ընդամենը անցյալ տարի, երբ մայիսի 15-ին Վարշավայում ձախողվեց Քոչարյան-Ալիեւ հանդիպումը, օգոստոսին Կազանում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Վ. Պուտինի հովանավորությամբ կազմակերպվեց «ռեաբիլիտացիոն» հանդիպումը:

Իհարկե, սա նույնպես արդյունք չտվեց, սակայն դա չէ էականը: Եւ այսպես, չի բացառվում, որ  Պուտինը հերթական անգամ կփորձի իր հովանավորության տակ վերցնել ԼՂ հակամարտության կարգավորման հերթական ձախողված բանակցությունների հերթական վերակենդանացումը: Մանավանդ` սա տեղավորվում է նաեւ Բաքվում Իլհամ Ալիեւի հետ ունեցած ՌԴ նախագահի քննարկումների եւ Ռոբերտ Քոչարյանին «կոնսուլտացիաների կանչելու» նրա  «բարի ցանկության» համատեքստում: Էլ չենք խոսում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի վերջին շրջանի արտասովոր ակտիվության եւ նույնպես նախաձեռնությունն ամբողջությամբ ամերիկյան կողմը տեղափոխելու ջանքերի մասին: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբում առաջացած մասնատվածությունը, ինչի մասին խոսակցություններ պտտվեցին Ռամբույեի բանակցություններից հետո, կարծես թե լրջանում է:

Մենք արդեն անդրադարձել ենք համանախագահների ստամբուլյան հանդիպումից ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի բացակայությանը: Իսկ ահա ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պատրաստվում է ապրիլին առանձին այցելել տարածաշրջան: Այս մասին «Trend»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միայնակ այցեր չէին կազմակերպում:

Աննա Հակոբյան

Տպել
1035 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին