Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. Արմեն Սարգսյան

29/03/2019 schedule13:54

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները:

Բացման խոսքում Հանրապետության նախագահը կարևորել է ժամանակակից գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում՝ նշելով, որ մեր երկիրը կարող է դառնալ առաջատար գիտությունների, հետազոտությունների ու զարգացման գրավիչ կենտրոն:

«Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: - Իսկ աշխարհի ապագան ավելի ու ավելի շարժվում է դեպի նորարարություն, գիտության ու տեխնոլոգիական բացահայտումների օգտագործումը մեր առօրյա կյանքում»:

Նախագահն ասել է, որ աշխարհը շարժվում է դեպի սրընթաց զարգացում և գիտության ու տեխնոլոգիաների կիրառում: «Աշխարհի ու մարդկության ապագան կախված է լինելու նրանից, թե որքանով արդյունավետ ու խաղաղ, ինչպես նաև որքանով արագ մենք կօգտագործենք գիտության և տեխնոլոգիաների զարգացումներն ու նվաճումները, որքանով արդյունավետ կկարողանանք փոխակերպել գիտությունն ու տեխնոլոգիաները գործնական կիրառության,-ասել է նախագահը: - Եվ որքան զգուշավորությամբ դա կանենք, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ այս աշխարհում որևէ լուրջ բան անելիս մենք արդեն վնասել ենք մեր մոլորակը: Ուստի պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչ և ինչպես ենք անում:

Ցանկացած գիտական հայտնագործություն կարող է լինել դրական և բացասական, և սա մենք շատ լավ գիտենք: Սկսած մուրճից մինչև միջուկային էներգիայի բացահայտումը կարող են ծառայել մարդկությանը, սակայն, միևնույն ժամանակ, կարող են ծառայել նաև մարդկության ոչնչացմանը»:

Անդրադառնալով մեր երկրի ապագայի վերաբերյալ իր տեսլականին՝ նախագահը նշել է, որ այն կապված է նաև մարդկության ապագայի հետ: «Մենք պետք է հասկանանք, թե ուր է շարժվում մարդկությունը, որտեղ կլինի մարդկությունը 20, 30, 40, 50 տարի անց,-ասել է Արմեն Սարգսյանը:- Եվ մենք՝ Հայաստանը, պետք է որոշի, թե որն է լինելու այդ աշխարհում մեր դերը: Ի՞նչ ենք պատրաստվում արտադրել, վաճառել, ո՞ւմ հետ ենք պատրաստվում առևտուր անել՝ լինի դա ապրանք, կամ գաղափար: Եվ ձեր համաժողովը կարևոր քայլ է ապագայի մասին գաղափարների փոխանակման համար: Ես հավատացած եմ, որ աշխարհի և Հայաստանի ապագան պետք է սերտորեն կապված լինի նոր տեխնոլոգիաների հետ, այն տեխնոլոգիաների հետ, որոնք ոչ թե ի հայտ կգան 10-20 տարի անց, այլ՝ այն տեխնոլոգիաների հետ, որը մենք ունենք այսօր և որոնք կզարգանան վաղը:

Մենք պետք է շատ աշխատենք և վստահեցնենք, որ մենք զուգահեռ ենք շարժվում աշխարհի հետ՝ գիտության, տեխնոլոգիաների, մարդկային վարքագծի տեսանկյունից:

Ամեն բան դառնում է ավելի ու ավելի ինտեգրացված: Ցանկացած ֆերմեր այս աշխարհում արդյունավետ լինելու համար պետք է օգտագործի արհեստական բանականություն, նոր լազերային տեխնոլոգիաներ: Կամ՝ ցանկացած բժիշկ պետք է նաև հասկանա տեխնոլոգիաներից, քանի որ առողջապահության արդյունավետությունն ի վերջո կախված է լինելու նույն արհեստական բանականությունից, թվային տեխնոլոգիաներից և բիոլոգիական նոր հայտնագործություններից: Յուրաքանչյուր գիտնական, ով այսօր հիմնարար հետազոտություն է իրականացնում, ի վերջո ցանկանում է հայտնագործությունը կիրառելի դարձնել ոչ թե 100 տարի անց, այլ հենց վաղը: Երբ քվանտային մեխանիկայի հայրերն աշխատում էին քվանտային մեխանիկայի վրա, նրանք իհարկե մտածում էին բացահայտումների, տիեզերքը հասկանալու մասին, սակայն նրանցից շատերը չէ, որ կարող էին պատկերացնել, թե ինչ մեծ են լինելու իրենց բացահայտումների կիրառումները: Սակայն այսօր ամեն բան տարբեր է: Այսօր ցանկացած գիտնական մտածում է իր բացահայտման կիրառման մասին:

Մենք նոր աշխարհում ենք, ուստի՝ բարի գալուստ 21-րդ դարի նոր աշխարհ, որտեղ ամեն բան կապված է լինելու միմյանց հետ: Եվ իր բնույթով այդ ամենին կապված է լինելու նաև Հայաստանը: Մենք ցանկանում ենք լինել առաջամարտիկ, վստահեցնել, որ 10-20 տարի անց Հայաստանը լինելու է աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը: Սա հավակնություն է, երազանք, սակայն երազանքը սկսվում է փոքր քայլերից: Եվ այդ քայլերից մեկն է այստեղ հրավիրելը աշխարհահռչակ գիտնականների, ովքեր առաջատար են իրենց ոլորտներում՝ մաթեմատիկական մոդելավորման, էվոլյուցիայի, արհեստական բանականության մեջ: Այս փաստն ինձ ուրախացնում է: Հաջողություն եմ մաղթում համաժողովին»: 

Տպել
375 դիտում

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 6 տոննա կուտակած անասնակեր

Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Մարդիկ ճանաչել են հերոսի, իսկ հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի ու Արցախի միջեւ․ Փամբուխչյան

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

Վարչապետի առաջացրած զբոսաշրջային բումին Գյումրին պատրաստ չէր

Այս տարի արդեն 4-րդ անգամ քննչական մարմինները «Ժողովուրդ» օրաթերթից աղբյուրի բացահայտում են պահանջում. հայտարարություն

Այգեվան գյուղում մոտ 1400 հակ անասնակեր է այրվել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Երեւանի 77-ամյա բնակիչը որոնվում է՝ որպես անհետ կորած

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Երևանում և ևս 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանի Հանրապետության հրապարակում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին