ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կփոփոխվի

29/03/2019 schedule16:39

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի անդամներին հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ առջևում երկարատև և ծավալուն աշխատանք է սպասվում։

«Ես խնդրել եմ, որ շատ տարբեր կազմակերպություններ ներգրավվեն, որոնք ասելիք ունեն այս հարցում, որպեսզի հավաքվեք այս ձևաչափով, լսենք միմյանց և հասկանանք, թե կորպորատիվ կառավարման մշակույթը Հայաստանի մասնավոր հատվածում արմատավորելու ճանապարհին ինչ ձևով գնանք առաջ արդյունքներ ունենալու համար», - ասել է նախարարը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը  մշակվել է դեռևս 2010 թվականին, տարիների ընթացքում երկրում փոփոխություններ են կատարվել, փոխվել է նաև գործարար միջավայրը և հիմա ճիշտ ժամանակն է կանոնագիրքը փոփոխելու։ Նախարարը հույս է հայտնել, որ հետևողական աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ նորացված և արդիական կորպորատիվ կառավարման կանոնագիրք։ Կորպորատիվ կառավարման մշակույթի կայացումը Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման և գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։

Կորպորատիվ կառավարման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կորցրել է իր արդիականությունը, նրա վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) կորպորատիվ կանոնների փոփոխությամբ և հավելել, որ իրենք պատրաստ են օժանդակել կառավարությանը խնդրի վերաբերյալ օրակարգ ձևավորելու և ընթացիկ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու հարցում։ 

Այնուհետև, G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներին և կորպորատիվ կառավարման լավ գործելաոճին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի համապատասխանության վերլուծության արդյունքների ներկայացումից հետո, հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել, ներկայացրել առաջարկություններ կանոնագրքի փոփոխության վերաբերյալ ընդհանուր տեսակետի ձևավորման և առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման և փոփոխման աշխատանքներն իրականացվում են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից  ֆինանսավորվող և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից իրականացվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողկանության կարգավորման բարեփոխումներ» ծրագրի օժանդակությամբ։ Աշխատանքային խմբում ներգրավված են պետական կառավարման մարմինների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տպել
1372 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ