Արցախը Գոլանների եւ Ղրիմի միջակայքում. զուգահեռները տեղին չեն

Անցնող շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու մասին որոշումը դարձավ լայն քննարկումների առարկա ողջ աշխարհում: Հայաստանում այն հետաքրքրություն առաջացրեց մասնավորապես Արցախի հարցում նախադեպ հանդիսանալու հեռանկարի տեսանկյունից:

Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հռչակագիր էր ստորագրել, որով ԱՄՆ-ն միակողմանիորեն ճանաչում էր Գոլանի բարձունքները իսրայելական տարածք: Հռչակագրի ստորագրմանը Սպիտակ տանը ներկա էր նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Թեեւ Թրամփը հիմնավորել էր այդ որոշումը Իսրայելի անվտանգության եւ տարածաշրջանի կայունության նկատառումներով՝ իրական պատճառները, թերեւս, այլ էին: 22 ամիս տեւած եւ Թրամփի ու Ռուսաստանի միջեւ ուղիղ կապեր չհայտնաբերած հետաքննության արդյունքների՝ Մյուլլերի զեկույցի հրապարակման ֆոնին Թրամփը փորձ է անում դիրքերն ամրապնդել աջակողմյան հայացքներ ունեցող, ավանդաբար իսրայելամետ ընտրազանգվածի մոտ: Բացի այդ՝ ապրիլի 9-ին սպասվում են Իսրայելի Քնեսեթի արտահերթ ընտրությունները, իսկ Նեթանյահուն եւ իր կուսակցությունը՝ «Լիկուդը» լուրջ աջակցության կարիք ունեն, քանի որ Նեթանյահուի վարկանիշը զգալի անկում է ապրել կոռուպցիոն սխեմաներում իր եւ իր մտերիմների հնարավոր մասնակցության ֆոնին: Իսրայելի գլխավոր դատախազությունն անգամ մտադրություն է հայտնել Նեթանյահուին կոռուպցիայի, խաբեության եւ վստահության չարաշահման մեղադրանքներ ներկայացնել, եւ այս քայլով Թրամփը փորձել է նաեւ օգնել Իսրայելի ներկայիս վարչապետին՝ պաշտոնը պահպանելու հարցում:

Ինչ վերաբերվում է Արցախի հարցում նախադեպ դառնալու հեռանկարին, ապա այդ միտքը, մեղմ ասած, չափազանցված է: Նախ, Թրամփի այս քայլը որեւէ փոփոխություն չի մտցնում միջազգային իրավունքի մեջ: Խոշոր հաշվով սա մեկ պետության դիրքորոշում է, որը, համենայն դեպս մինչ այս պահը չի կիսում որեւէ այլ երկիր: Ավելին՝ Թրամփի որոշումը դատապարտել, կամ Գոլանների հարցով իրենց դիրքորոշման անփոփոխության մասին են հայտնել ոչ միայն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ մի շարք արաբական երկրներ, այլեւ Վաշինգտոնի ավելի մտերիմ գործընկերներ, ինչպիսիք են Կանադան, Ֆրանսիան, Բրիտանիան եւ մի շարք այլ եվրոպական երկրներ: Ուստի պնդել, թե Թրամփի այս որոշումը շտկումներ է մտցնելու միջազգային իրավունքի սկզբունքների մեջ՝ սխալ է:

Բացի դրանից՝ Գոլանի բարձունքների եւ Արցախի հարցերը բավական տարբեր են: 1944 թ.-ից Սիրիային պատկանող Գոլանները գրավվել են Իսրայելի կողմից 1967 թ. Վեցօրյա պատերազմի ընթացքում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ այդ բարձունքներից Սիրիան Իսրայելի տարածքի զգալի մաս էր կարողանում գնդակոծել: Վերջին 52 տարիների ընթացքում այդ տարածքները պաշտպանականից զատ ստացան նաեւ կարեւոր են տնտեսական նշանակություն: Այստեղ են արտադրվում Իսրայելի հանքային ջրերի եւ գինիների զգալի մասը, աճեցվում են մրգեր եւ բանջարեղեն: Մեծ է նաեւ զբոսաշրջության դերը, սակայն ամենակարեւորը ջրամատակարարման հարցն է: Գոլանի բարձունքներում առկա ջրային ռեսուրսներն ապահովում են Իսրայելի խմելու ջրի ավելի քան 30%-ը: Իհարկե պակաս կարեւոր չէ նաեւ հոգեբանական գործոնը. 52 տարվա ընթացքում մեկ սերունդ չէ, որ սովորել է տեսնել Գոլանի բարձունքները Իսրայել պետության կազմում:

Այս ամենի հետ մեկտեղ այդ տարածքը դիտարկվել է որպես անվտանգության գոտի՝ սիրիական ռմբակոծությունները կանխելու յուրատեսակ պատնեշ: Արցախը երբեք չի դիտարկվել որպես անվտանգության գոտի, իսկ ազատագրական պատերազմի խորհուրդը եւ նպատակը միանգամայն այլ էին՝ ապահովել հայերի անվտանգ կացությունը սեփական հողի վրա, ուստի Գոլանի բարձունքների հետ զուգահեռներ տանելը սպառնալից է Արցախի հետագա կարգավիճակի որոշման գործընթացի տեսանկյունից:

Զուգահեռներ տանելու գայթակղություն առաջացրել էր նաեւ 2014 թ. Ղրիմի անցումը Ուկրաինայից Ռուսաստանին: Ղրիմի հարցում նմանությունները թերեւս ավելի շատ էին, սակայն ոչ բավարար՝ զուգահեռներ տանելու եւ նախադեպ համարելու համար: Ղրիմը 1954 թ. Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում է հայտնվել Արցախի՝ 1921 թ. Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայտնվելուն նման գործընթացի արդյունքում: Ըստ էության, Արցախը Ադրբեջանական ԽՍՀ, իսկ Ղրիմը Ուկրաինական ԽՍՀ կազմում ներառելու միակ դրդապատճառը ԽՍՀՄ երկու ղեկավարների ցանկությունն է եղել: 2014 թ. Ղրիմը Ռուսաստանի կազմ է մտել Արցախի անկախացմանը եւս բավական նման, սակայն ոչ իդենտիկ գործընթացի արդյունքում: Ղրիմի եւ Արցախի տարբերություններից է նաեւ այն, որ վերջինս չճանաչված անկախ հանրապետություն է, իսկ Ղրիմը վիճելի լեգիտիմությամբ հանրաքվեից հետո՝ ՌԴ-ի մաս: Երկու հանրաքվեների ամենացայտուն տարբերությունն էլ, թերեւս, այն է, որ Արցախում հանրաքվեն չի անցել օտարերկրյա զինված ուժերի ներկայությամբ:

Այդուհանդերձ, թե՛ Գոլանի բարձունքների, թե՛ Ղրիմի օրինակները օգտակար են հենց միմյանց հետ ունեցած կարեւոր ընդհանրության տեսանկյունից: 52-ամյա օկուպացիայից հետո Իսրայելին հաջողվեց գլխավոր դաշնակցից ստանալ Գոլաններն «իրենով անելու» ճանաչումը, ընդ որում հակառակորդ երկրի՝ Սիրիայի ծայրահեղ վատ վիճակի պարագայում: Ղրիմի վերադարձը ՌԴ կազմ եւս ուղեկցվում էր ուկրաինական ճգնաժամի ամենասուր պահերով: Հետեւաբար, որքան էլ արդար լինի հայկական կողմի պահանջը՝ Արցախի դե-յուրե անկախությունը եւ վերադարձը ՀՀ կազմ հնարավոր է միայն հակառակորդի նկատմամբ քաղաքական, տնտեսական եւ, ինչը ոչ պակաս կարեւոր է՝ ռազմական գերազանցության պայմաններում:

Տպել
5391 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան