Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին

Ազգային ժողովում մարտի 30-ին ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի առանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի, քաղաքական ուժերի ու ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նման այցերը լրացուցիչ խթան են՝ խորհրդարանական հարաբերությունների ձեւաչափում շփումներն ամրապնդելու եւ փոխըմբռնումը խորացնելու համար:

««Իմ Քայլը» դաշինքի հանդեպ ժողովրդի ունեցած վստահության բարձր մակարդակն ու նորընտիր խորհրդարանականների ակտիվ գործունեությունն ամուր հիմք են՝ համահայկական կարեւորության հարցերն առաջ մղելու եւ մարտահրավերները հնարավորությունների փոխակերպելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր ԱԺ-ը եւ ՀՀ նոր կառավարությունը ջանք չենք խնայելու, որպեսզի Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված, քանի որ այդ հարցը վերկուսակցական է: Լենա Նազարյանը կարեւորել է երկու պետությունների միջեւ ոլորտային կապերի սերտացումը եւ համագործակցությունը: «Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները եւ գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների եւ գյուղերի հետ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր ելույթում անդրադարձել է խմբակցության գործունեության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ այդ աշխատանքում իրենց համար գերնպատակ է Արցախի անվտանգության հարցը, որը սերտ կապակցված է Հայաստանի անվտանգությանը: Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցել հատկապես օրինաստեղծ դաշտում, մասնավորապես՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ առանցքային նշանակություն ունեցող օրենքների ընդունումը: Խմբակցության ղեկավարը առաջարկել է օժանդակել նաեւ ընտրական գործընթացներում ներգրավված համապատասխան մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընտրությունները լուսաբանող լրագրողների, դիտորդական առաքելություն իրականացնողների եւ կուսակցությունների վերապատրաստման հարցում:

«Բոլորիս համար չափազանց կարեւոր է, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարության չափանիշ՝ թե տարածաշրջանի եւ թե ամբողջ աշխարհի մակարդակով»,-ընդգծել է Լիլիթ Մակունցը:

Հանդիպմանը ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետեւ շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձեւաչափով: 

Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ:   

Տպել
1069 դիտում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը