Օգնեցեք. ո՞վ կհետազոտի թռչնագրիպս

30/03/2019 schedule19:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 30-ի համարում

Ուզո՞ւմ եք իմանալ՝ ինչպիսի ընդունելություն է սպասվում ձեզ համապատասխան մասնագետների շրջանում, եթե հանկարծ թռչնագրիպի առկայության վերաբերյալ ինչ-որ կասկածներ ծնվեն ձեր մեջ, եւ դուք, համենայնդեպս, որոշեք դրանք փարատելու համար դիմել բժշկի: Դե, ուրեմն, լսեք ու մտածեք՝ արժե՞ արդյոք: Ներկայանալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ ասացի, որ մտավախություն ունեմ, թե թռչնագրիպով եմ վարակվել: Ունեի անհրաժեշտ նախանշանները՝ թուլություն, ջերմություն, հազ, կոկորդի ցավ, որոնք նշված են թռչնագրիպի մասին զգուշացնող եւ բուժհիմնարկներում փակցված պաստառներում: Սակայն իմ այցելությունը հիվանդանոցում ամենեւին էլ իրարանցում չառաջացրեց, եւ ոչ ոք ինձ լուրջ չընդունեց ու չկարեկցեց՝ միգուցե այս մարդն իր կյանքի վերջին օրե՞րն է ապրում:

Բժիշկներից մեկը (նրա անունով չհետաքրքրվեցի. «հիվանդի» համար դա հրատապ հարցերի շարքում չէր), առանց որեւէ ստուգում առաջարկելու, համոզում էր, որ ամենեւին էլ հիվանդ չեմ՝ անընդհատ նշելով, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, որ դեռ ոչ մի թռչուն այդ վարակից չի սատկել, ապա ոտքից գլուխ չափելով՝ ավելացրեց. «Չեմ կարծում, որ ուզում եք առաջինը լինել»: «Հեռուստատեսությամբ ամեն մի լսածին պետք չէ հավատալ: Թուրքիայի լաբորատորիաներում ի՞նչ իմանաս՝ ի՞նչ հետազոտություններ են արել եւ ի՞նչ վիրուս հայտնաբերել: Մի հատ մտածեք, էլի, ծիտը հո ինքնաթի՞ռ չէ, որ Թուրքիա թռչի, Իրան՝ ոչ»,- համբերատար շարունակում էր հանգստացնել բժշկուհին:

Նա առաջարկում էր դիմել պոլիկլինիկայի քիթ-կոկորդի բժշկին՝ նշելով, սակայն, որ թռչնագրիպով վարակված լինելու դեպքում ես շատ ծանր վիճակում պիտի գտնվեի ու շնչահեղձություն ունենայի: Ես, բնականաբար, հայտնեցի, որ այդ երեւույթը նույնպես առկա է, սակայն դա էլ չանհանգստացրեց թռչնամիս եւ ձու ուտելուց չհրաժարված բժշկուհուն, ու նա պատասխանեց. «Կարող է՝ կապույտ հազ է»: Բայց տեսնելով հետազոտվելու եւ հարցը վերջնականապես պարզելու իմ հաստատակամությունը՝ բժշկուհին հայտնեց, որ իրենց մոտ ստուգվելու հնարավորություն չկա, ու որ իրենց հիվանդներից արյուն վերցնելուց հետո էլ անալիզի համար այն ուղարկում են Բժշկական գենետիկայի կենտրոն, եւ եթե այդքան շատ եմ ուզում, կարող եմ գնալ այնտեղ:

Կենտրոնում ինձ «դիմավորեց» թռչնագրիպի նախանշանների մասին տեղեկացնող պաստառը, որտեղ նշվում է, որ դրա առկայության դեպքում անպայման պետք է դիմել բուժաշխատողին: Սակայն այստեղի թերապեւտը պարզաբանեց, որ այդ նշանների դեպքում նույնպես տնային կանչ է պետք գրել, եւ տեղամասային թերապեւտը կոկորդից քսուկ կվերցնի, ապա դա կբերվի իրենց մոտ: Բայց երբ այդտեղ էլ գլուխ բարձրացրեց գրանցում չունենալու խնդիրը, բարեհամբույր թերապեւտը առաջարկեց ուղղակի գնալ «Նորք» հիվանդանոց, իսկ երբ իմացավ, որ ինձ հենց այնտեղից են ուղարկել, խիստ զարմացավ՝ նշելով, որ նրանք  պարտավոր էին համապատասխան հետազոտություններ անցկացնել, դրա հնարավորություններն էլ ունեն:

Ապա մի 15 րոպեով դուրս գալուց  հետո հայտնեց, որ ինքը զանգահարել է «Նորք» հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանին, եւ այժմ նա ինձ է սպասում: Ապա, կոկորդից քսուկ վերցնելու համար անհրաժեշտ մի քանի պարագաներ տալուց հետո, կենտրոնի աշխատողները զսպված ժպիտով ինձ ճանապարհեցին դեպի «Նորք»՝ ասելով, որ այնտեղ ե՛ւ քսուկը կվերցնեն, ե՛ւ թոքերս կլսեն: Սակայն Արա Ասոյանն ամենեւին էլ ոգեւորվածությամբ չէր ինձ սպասում: Ընդհակառակը, երեւում էր, որ իմ այցը բավականին զայրացրել է նրան: Բայց, համենայնդեպս, կոպիտ տոնով պարզելուց հետո, որ ես ո՛չ սատկած հավի հետ եմ շփվել, ո՛չ էլ փետրահան արել դրան (ընդամենը շփվել էի կենդանի թռչունի հետ, որի հետագա ճակատագիրը ինձ անհայտ է), հորդորեց. «Գնա հանգիստ ապրիր, աղջիկ ջան», իսկ գենետիկայի կենտրոնից ինձ հետ ուղարկած պարագաներն այդպես էլ չհետաքրքրեցին նրան: 

Աննա Զախարյան 

Տպել
1237 դիտում

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում