Էն էլ ինչպիսի՞. Կոնդին մոնտաժ է անում

30/03/2019 schedule19:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 30-ի համարում

Այն ժամանակ, երբ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարության շենքում  ԱՄՆ կառավարությունը Հայաստանի ներկայացուցիչների հետ   համաձայնագիր էր կնքում Հայաստանին 235 միլիոն դոլար նվիրելու մասին, վաշինգտոնյան փորձագետները գնահատականներ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Մասնավորապես, մարտի 28-ին Վաշինգտոնում ԼՂ հակամարտությանը նվիրված բրիֆինգ է տվել  Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան բաժնի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ղարաբաղյան թեմայով խոսել է նաեւ «Էմնըսթի ինթերնեյշընըլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, էթնիկ հակամարտությունների գծով բրիտանացի փորձագետ Lոուրենս Բրոուերսը: Ընդ որում՝ այս երկու փորձագետների գնահատականները տեղ են գտել ԱՄՆ պետքարտուղարության ինտերնետային էջում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. դրա մասին են վկայում հայ-ադրբեջանական շփման գծում զոհերի մասին պարբերական տեղեկատվությունները: Ռամբույեի չավարտված բանակցություններից հետո միայն փետրվար ամսին հրադադարի խախտման հետեւանքով տարածաշրջանում մահացել է 19 մարդ, որոնցից 8-ը՝ շարքային քաղաքացիներ»,- հայտարարել է Սաբինա  Ֆրեյզերը, համաձայն որի ռազմական գործողությունները թերեւս «չեն համարվում անխուսափելի», բայց կարող են վերսկսվել շփման գծում առկա «լարվածության» պատճառով: Իսկ շփման գծում, Ֆրեյզերի հավաստմամբ, դեմ-դիմաց կանգնած են ադրբեջանական 30 հազարանոց եւ հայկական 18-20 հազարանոց զորքերը: Այսպիսով, ԼՂ հակամարտությունը, ըստ ՄՃԽ փորձագետի, մի հակամարտություն է, որը գլոբալ աղետի վերածվելու մեծ ռիսկայնություն է պարունակում:

«Տարածաշրջանը զգայուն է իր աշխարհագրությամբ: Նոր պատերազմը կարող է ներգրավել Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Թուրքիան»,- ասել է  Ֆրեյզերը: Իսկ հակամարտության կողմերը, ըստ  Սաբինա  Ֆրեյզերի, երկուսն էլ ժամանակ շահելու ռազմավարություն են որդեգրել: «Հայերը կարծես թե  համոզված են, որ բանակցությունների ձգձգումով ավելի հավանական կլինի, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը  ճանաչի որպես առանձին միավոր: Ադրբեջանցիները համոզված են, որ նավթի եւ գազի արտահանումից ստացվող եկամուտները  մեծացնելով՝ 2009-2010 թվականներին իրենք բավականաչափ ուժեղացրած կլինեն իրենց ռազմական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղը ուժով ետ վերցնելու համար:

Ադրբեջանը այսօր էլ մեծ գումարներ է ծախսում ռազմական բյուջեի վրա: Վերջին տարիների ընթացքում այն հնգապատկվել է եւ ձգտում է հավասարվել Հայաստանի ընդհանուր բյուջեին: Այնպես որ, ադրբեջանցիները ոչ միայն ներքին լսարանին ուղղված ռազմաշունչ հայտարարություններ են անում, այլեւ պատրաստվում են հարկ եղած դեպքում պատերազմական գործողությունների դիմել»,- ասել է Ֆրեյզերը, որը նաեւ գտնում է, որ փոխզիջումը տարածաշրջանում ընկալվում է որպես բացասական երեւույթ, եւ ոչ ոք չի համարձակվում այդ մասին խոսել: Իսկ ահա «Էմնըսթի ինթերնեյշընըլ»-ի ներկայացուցչի կարծիքով, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների անհաջողության հիմնական պատճառը երկու երկրների իշխանություններն են:

«Երկու երկրներում իշխող վարչակարգերը մենաշնորհել են բանակցային գործընթացը եւ ծառայեցնում են այն ի շահ սեփական նպատակների, ինչը կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն է: Քանի դեռ երկու երկրներում իշխանությունները լեգիտիմության խնդիրներ ունեն, դժվար թե հնարավորություն ընձեռեն այլ ուժերի ներգրավվել բանակցային գործընթացում: Քաղաքացիական հասարակությունը հակամարտող կողմերից որեւէ մեկում առայժմ ակտիվ դեր չի խաղում, այնպես որ, խնդրի լուծման համար անհրաժեշտ է առավել ժողովրդավար դարձնել հասարակությունները եւ ընդունելի դարձնել փոխզիջումների գաղափարը»,- ասել է Բրոուերսը: Վերջինիս խոսքի այս մասը մեջբերեցինք «Ազատություն» ռ/կ-ից, որի վաշինգտոնյան կամ մեկ այլ ծառայության թղթակիցը, բնականաբար, ներկա է գտնվել բրիֆինգին:

Մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղարության ինտերնետային էջում տեղադրված հոդվածում Բրոուերսի վերը բերված խոսքի միայն մի մասն է ներկայացված: Իսկ ավելի կոնկրետ՝ այնտեղից հանված են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների լեգիտիմության եւ բանակցությունները սեփական շահերին ծառայեցնելու վերաբերյալ մասերը: Պետքարտուղարության խմբագրմամբ փորձագետն ասել է. «Բանակցություններն անհաջողության են մատնվում մասամբ այն պատճառով, որ դրանք վարում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ամենաբարձրաստիճան մարդիկ: Երկու հասարակությունները իրար հետ շփումներ չունեն, հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն հայերի եւ ադրբեջանցիների  միջեւ շփումներ ստեղծելու ուղղությամբ»:

Ինչեւէ, այս փոքրիկ  խմբագրմանը մենք դեռ կանդրադառնանք: Ամփոփելով Վաշինգտոնում փորձագետների մակարդակով ԼՂ հակամարտության  ներկա  փուլին նվիրված գնահատականները՝ նշենք, որ դրանցից միակ լավատեսականը վերաբերում է ԼՂ հարցը «փուլափաթեթային» տարբերակով լուծելու սկզբունքի շուրջ ձեռքբերված համաձայնությանը: «Եթե նախկինում կողմերը վիճարկում էին հակամարտության փուլային ու փաթեթային տարբերակները, ապա այժմ ընդունում են, որ պետք է գործի դնել երկուսը միաժամանակ. այսինքն՝ կարգավիճակի հարցը թողնել վաղվան, իսկ մինչ այդ համաձայնություն կնքել այդ կարգավիճակը որոշելու մեխանիզմների շուրջ»,- ասել են փորձագետները:

Աննա Հակոբյան

Տպել
1528 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի