…Թեկուզ ջրհեղեղ. էլի մի հանցանք

01/04/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 31-ի համարում

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարարությունում ճոխ կերուխում էր, որը սկսվել էր առավոտյան եւ տեւել մինչ երեկո: Լրիվ հիմքերը կան պնդելու, որ սա ոչ թե կերուխում էր մի լավ առիթով, այլ Հայաստանի՝ արդեն մի քանի տարի տեւող հոգեհացի հերթական փուլը: Խնդիրն այն է, որ այդ կերուխումի ընթացքում նախապատրաստվում է Հայաստանի պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկի նախագիծը: Ռուսները վերցնում են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը: Եւ սա ռուսների համար այնքան ուրախալի է, որ երեկոյան ժամը 18-ին մոտ ռուսական «Գազպրոմի» մինչեւ վերջ հարբած ներկայացուցիչներից մեկին երկու հոգով նախարարությունից բառիս բուն իմաստով գրկած հանեցին ու նստեցրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը պատկանող «Մերսեդեսը» եւ տարան քնացնելու:

Եւ ուրեմն ի՞նչ է պատահել: Նախորդ օրվանից Հայաստանում է գտնվում «Գազպրոմի» պատվիրակությունը, որը կյանքի է կոչելու օրերս ՀՀ ՊՆախարար Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե գազի սակագները շատ ավելի քիչ են բարձրանալու, քան նախատեսված էր: Իրոք, քիչ են բարձրանալու, բայց ինչի՞ հաշվին: Սահմանի վրա ռուսական գազը մնում է նույն գնին` 110 դոլար հազար խմ-ի դիմաց: Սակայն վերցնելով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը՝ ռուսները դրա դիմաց «վճարում են» կամաց-կամաց` գրեթե գազի գնի փոփոխության չափով: Այսինքն՝ Հայաստանը իր 5-րդ բլոկը վաճառում է «Գազպրոմին», բայց դրա դիմաց փող չի վերցնում: «Գազպրոմը» իր գնած ապրանքի դիմաց մի ինչ-որ ժամանակաշրջան փող չի վճարում, բայց մի ինչ-որ ժամանակաշրջան գազը վաճառում է ավելի էժան գնով, քան դա նախատեսվում էր:

Ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՀ էներգետիկայի նախարարության մեր աղբյուրները, թվերը վերջնականապես կհստակեցվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Սակայն այս պահին ըստ նախարարությունում առկա  պայմանագրերի, որոնք պահվում են մի քանի պաշտոնյաների մոտ եւ «կոնֆիդենցիալ» գրառմամբ են, 5-րդ բլոկը ռուսներին ի սեփականություն է փոխանցվում մոտ 250 մլն դոլարի արժեքով: Առաջին հայցքից փայլուն գործարք է: Բայց իրականում սա պարզապես խայտառակություն է: Խնդիրն այն է, որ մոտ ժամանակներս Իրանի հետ Հայաստանը պետք է կնքեր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործմանը վերաբերող մի շատ հետաքրքիր եւ, ըստ էության, արդեն ամբողջությամբ պատրաստ պայմանագիր, ըստ որի իրանական կողմը 150 մլն դոլարի վարկ էր տրամադրում ՋԷԿ-ը գործարկելու եւ վերազինելու համար, իսկ հայկական կողմը այդ վարկը փակում էր 5-րդ բլոկում արտադրված էլէներգիայով:

Այստեղ կարեւորը միայն այն չէ, որ 5-րդ բլոկը այդ դեպքում մնում էր ՀՀ սեփականություն: Առավել կարեւորն այն է, թե ինչ պայմաններով էին իրականացնելու այս գործարքը: Իրանական յուրաքանչյուր մեկ խմ գազի դիմաց մենք Իրանին պետք է տայինք 3 կվտ.ժամ էլէներգիա: Սակայն 5-րդ բլոկում մեկ խմ գազից ստացվում էր 5-5.5 կվտ ժամ, այսինքն՝ իրանցիների ուզածից մոտ երկու անգամ շատ: Ընթերցողին թվերով շատ չծանրաբեռնելու համար ընդամենը նշենք, որ այս դեպքում 5-րդ բլոկի վերակառուցման համար տրված իրանական վարկը փակվում էր 2-2.5 տարվա ընթացքում, եւ 5-րդ բլոկն էլ մնում էր ՀՀ սեփականություն: Ու դրանից հետո 5-րդ բլոկը, պատկերավոր ասած, աշխատելու էր միայն մեզ համար՝ տարեկան բերելով մոտ հարյուր միլիոն դոլարի եկամուտ:

Իսկ «Գազպրոմին» 5-րդ բլոկը վերը նշված սխեմայով տրամադրելու դեպքում այդ նույն 2.5 տարուց մեզ տրամադրված այդ 250 մլն դոլարը կավարտվի, եւ գազի սակագինը կբարձրանա: Այսինքն՝ ընդամենը 2.5 տարի մի քիչ էժան գազ ստանալու համար մենք «Գազպրոմին» ենք տալիս ոսկե ձվեր ածող հավին` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը: Իրանական կողմի հետ կնքվելիք պայմանագրի շրջանակներում էր նաեւ Իրան-Հայաստան գազամուղը, որով 5-րդ բլոկը ստանալու էր իրանական գազը եւ Իրան-Հայաստան նոր բարձրավոլտ գիծը, որով էլէներգիան հոսելու էր դեպի Իրան: Եւ ընդհանուր առմամբ մոտ 400 մլն դոլարանոց այս ծրագիրը ամբողջությամբ վարկավորում էր Իրանը՝ առանց սեփականության իրավունք ձեռք բերելու: Հիմա այս ամբողջ ծրագիրը ջրվեց: Թե ինչ պայմաններով է ՌԴ-ին հանձնվում Իրան-Հայաստան գազամուղը,   պարզ կդառնա առաջիկա օրերին:

Տեսականորեն, իհարկե, Իրանը կարող է տապալել «Գազպրոմի» հետ կնքվելիք այս գործարքը, բայց գործնականում իրանական կողմը դժվար թե գնա նման քայլի: Ըստ որոշ տեղեկությունների, Իրանը համաձայնել է մի կողմ քաշվել, որպեսզի առաջիկայում ՌԴ-ն չխանգարի Իրանի միջուկային ծրագրերի իրագործմանը: Այսինքն՝ առաջիկայում, երբ արեւմտյան երկրները ՄԱԿ-ում եւ մյուս ատյաններում կրկին անդրադառնան Իրանի միջուկային ծրագրերին, Ռուսաստանը եթե չաջակցի, ապա գոնե չի խանգարելու Իրանին: Բայց տվյալ դեպքում սա չէ էականը: Ռուսների հետ կնքվելիք այս գործարքը կրկին անգամ ցույց տվեց, թե որքան անողնաշար, անսկզբունքային ու պոպուլիստ են մեր իշխանությունները: Ախր ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ գազի գինը չբարձրացնելու համար Հայաստանը ոչ մի բան ռուսներին չի տա: Նույն բանը հայտարարել է նաեւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Բայց խնդիրն այն է, որ  այն երկուսուկես տարին, որ մենք պետք է էժան գազ օգտագործենք 5-րդ բլոկը ռուսներին տալու դիմաց, ավարտվում է ճիշտ այն ժամանակ, երբ ավարտվում է Քոչարյանի պաշտոնավարության ժամկետը, իսկ դրանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ:

Հայկ Գեւորգյան 

Տպել
966 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին