Մինիմալ կորուստներով. գտել են ԳԱԱ-ն փրկելու տարբերակը

02/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 1-ի համարում

Այսպիսով, մի խումբ ակադեմիկոսներ եւ գիտաշխատողներ գտել են Գիտությունների ազգային ակադեմիան եւ հայրենի գիտական համակարգը փրկելու ձեւը: Ինչպես հայտնի է, գիտական բարեփոխումների համար շրջանառության մեջ էին դրված 2 հիմնական տարբերակներ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարբերակը, որով ԳԱԱ-ում եւ դրա համակարգում գործող շուրջ 40 ինստիտուտներում առաջարկվում էին արմատական բարեփոխումներ, եւ ակադեմիայի բարեփոխումների տարբերակը, որը գրել էր ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանը, եւ որով, փաստորեն, առաջարկվում էր ակադեմիան թողնել այնպիսին, ինչպիսին այն կա: Բարեփոխումների այս 2 տարբերակները, սակայն, գիտնականների կողմից գնահատվեցին որպես իրար հակադիր երկու ծայրահեղություններ եւ, փաստորեն, մերժվեցին:

Ավելին, ՄԱԿ-ի առաջարկած տարբերակը, որը, հիշեցնենք, մոտ 100 էջից բաղկացած շատ լուրջ աշխատանք էր, սվիններով ընդունվեց գիտնականների կողմից, քանի որ դրանով առաջարկվում էր միավորել ԳԱԱ համակարգի ինստիտուտների մի մասը, մյուս մասը տալ բուհերին, թոշակի ուղարկել տարեց գիտնականներին, որոնք վաղուց արդեն գիտությամբ չեն զբաղվում եւ այլն եւ այլն: Մի խոսքով, ՄԱԿ-ի առաջարկած լուրջ բարեփոխումների տարբերակը գիտնականների կողմից, ինչպես եւ սպասվում էր, միանշանակ մերժվեց` որակվելով ակադեմիան հիմնովին քանդելու ծրագիր: Ավելի ուշ գիտնականների հասարակական խորհուրդը մշակեց գիտական համակարգի բարեփոխումների իր տարբերակը, որը, ինչպես մեզ հայտնի դարձավ, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանի առաջարկով միացվել է վերջինիս կազմած ծրագրին:

Շուրջ երկու ամիս աշխատելով այս 2 միավորված տարբերակների վրա՝ երեկ գիտնականների հասարակական խորհրդի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մշակած բարեփոխումների վերջնական տարբերակը, որը շուտով ուղարկվելու է կառավարություն` քննարկման: Եւ այսպես, ինչպե՞ս են մեր գիտնականները տեսնում հայրենի գիտական համակարգի փրկությունը: Ինչպես եւ կարելի էր սպասել, բարեփոխումների նոր ծրագրով առաջարկվում է պահպանել ակադեմիայում գործող բոլոր կառույցները: Ինստիտուտների միավորմանը գիտնականներն, ըստ էության, դեմ չեն: Նրանք, սակայն, կտրականապես դեմ են, որ միավորման արդյունքում ԳԱԱ համակարգում գործող արդեն ազատված ինստիտուտների շենքերը հետագայում կառավարության կողմից օտարվեն:

Դրանք պետք է մնան ակադեմիայի սեփականությունը, եւ ակադեմիան ինքը պետք է որոշի, ինչպես վարվել ազատված շենքերի հետ` դրանք վարձով տալ, ազատ թողնել, թե վաճառել: Այդ շենքերից ստացված շահույթը պետք է բացառապես օգտագործվի գիտությունը զարգացնելու նպատակով: Իսկ կհամաձայնվի՞արդյոք կառավարությունն այս տարբերակին, մի փորք կասկածելի է: Բարեփոխումների նոր տարբերակով առաջարկվում է նաեւ կրճատել ԳԱԱ համակարգի ինստիտուտների տնօրենների լիազորությունները: «Տնօրեններին շատ մեծ արտոնություններ են տրված: Կոռուպցիան շատ մեծ է: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչպես են ծախսվում թեմատիկ եւ բազային ֆինանսավորման համար տրամադրված գումարները: Երբ հարցնում ենք, թե այս գումարները որտեղ են ծախսվել, ասում են` գնա ստեղից, դու ո՞վ ես»,- երեկ ասում էր գիտնականների հասարակական խորհրդի ներկայացուցիչներից մեկը:

Այժմ առաջարկվում է տնօրենի պաշտոնը դարձնել ընտրովի, որոշակի պաշտոնավարման ժամկետներով: Տնօրեններին պետք է ընտրեն գիտական խորհուրդները: Առաջարկվում է նաեւ ակադեմիային կից ստեղծել մագիստրատուրա` գիտական կադրեր պատրաստելու եւ սերնդափոխությունն ապահովելու նպատակով: Այսօր, ինչպես հայտնի է, ԳԱԱ-ում երիտասարդների համար ճանապարհն, ըստ էության, փակ է: Մեր այն հարցին, թե արդյո՞ք գիտաշխատողների շրջանում օպտիմիզացիա չի սպասվում, քանի որ սույն ինստիտուտներում շատերը պարզապես անբանությամբ են զբաղված, կենսաբանության գիտությունների դոկտոր Յուրի Թադեւոսյանը պատասխանեց. «Եթե այսօր ինստիտուտները մաքրեն մեռած հոգիներից, արդեն ահագին գումար կտնտեսվի, եւ կրճատումների խնդիր չի առաջանա»:

Հասարակական խորհրդի անդամները կարծում են նաեւ, թե պարտադիր չէ, որ ԳԱԱ նախագահը լինի ակադեմիկոս: Կարեւորը, որ նա լինի լավ գիտնական եւ լավ աշխատող: «Հիմա այն իրավիճակը չէ, որ հիմնարար փոփոխություններ անենք: Մենք դեմ ենք հեղափոխություններին: Մեր նպատակն այն է, որ մինիմալ կորուստներ ունենանք: Առայժմ ինչ ունենք, պետք է պահպանենք` մտցնելով կառավարման դեմոկրատական, թափանցիկ սկզբունքներ»,- ասում էր Յուրի Թադեւոսյանը: Գիտնականների խորհուրդն առաջարկում է նաեւ բարելավել գիտնականների աշխատանքային եւ սոցիալական պայմանները, գիտական աստիճանների եւ կոչումների համար հատկացնել հավելավճարներ, բարձրացնել աշխատավարձը եւ այլն: 

Լուսինե Բարսեղյան  

Տպել
992 դիտում

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան